Հասարակական12:05, 07 Նոյեմբեր 2013
Թուրք կին պատգամավորներին թույլ է տրվել տաբատ կրել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի(ԹԱՄԺ-TBMM) սահմանադրական հանձնաժողովը ընդունել է կին
պատգամավորներին տաբատ կրել թույլ տալու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Առաջարկի համաձայն կին պատգամավորները ԹԱՄԺ-ի աշխատանքներին այսուհետև կարող են մասնակցել բաճկոնով ու շրջազգեստով կամ բաճկոնով ու տաբատով:
Նշենք, որ Թուրքիայում ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)
և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների միջև
վեճ էր ծագել կին պատգամավորների գլխաշոր կրել-չկրելու վերաբերյալ քննարկումները:
Ընդդիմադիր կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությանը, ըստ որի կին պատգամավորները կարող են գլխաշորով ներկայանալ մեջլիսի նիստերին:
Սակայն
որոշ պատգամավորներ այնուամենայնիվ շարունակում են խորհրդարան գալ գլխաշորով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |