Հասարակական17:01, 11 Նոյեմբեր 2013
Թաներ Աքչամ. «Մոռացվում են ցեղասպանության ժամանակ իրագործված ձուլման չափերը»
Օրեր առաջ Թուրքիայում ավարտվեց Հրանտ Դինքի հիմնադրամի, Մալաթիայի Հայդեր համագործակցության և Բողազըջը համալսարանի կողմից կազմակերպված «Մուսուլմանաց(վ)ած հայեր» թեմայով գիտաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ ակադեմիկոսներ ու ուսումնասիրողներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից: «Ակօս» թերթի հոդվածագիրը անդրադարձ է կատարել գիտաժողովում թուրք նշանավոր պատմաբան դոկտոր Թաներ Աքչամի ներկայացրած զեկուցմանը, որը նվիրված է եղել ցեղասպանության ժամանակ
իրագործված ձուլման գործընթացին:
Աքչամը առաջ է քաշել այն միտքը, որ ձուլումը դուրս է մնացել
հայոց ցեղասպանության ուսումնասիրություններից, և ձուլմանը հատկացվող ոչ բավարար ուշադրությունը
շարունակում է բացասական ազդեցություն ունենալ խնդրի վրա:
Աքչամը, նշելով, որ ցեղասպանությունը մինչ այժմ ընկալվել է միայն
որպես մարդկանց մի խմբի ֆիզիկական ոչնչացում, ասել է. «Քննարկվող ցանկացած իրադարձություն
դիտարկվել է 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության մասին կոնվենցիային համապատասխանել-չհամապատասխանելու
լույսի ներքո: Հրեաների ցեղասպանությունը ամեն ինչի կենտրոնում է գտնվել, և յուրաքանչյուր
իրադարձության ՝ ցեղասպանություն ճանաչվել-չճանաչվելու համար ծառայել որպես լակմուսի
թուղթ: Որևէ իրադարձություն այնքանով է համարվել ցեղասպանություն, որքանով, որ նման
է եղել Հոլոքոստին»:
Ըստ Աքչամի՝ Թուրքիայի կողմից պետական մակարդակով վարվող ժխտողական
քաղաքականության հետևանքով ուժեղացել է Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստին նմանեցնելու
ջանքերը, և այդ գործընթացում մոռացվել է Հայոց ցեղասպանության՝ Հոլոքոստի հետ ունեցած
կառուցվածքային տարբերությունները:
Աքչամի խոսքերով Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու նպատակով
օգտագործվող աղբյուրներում ևս ուշադրություն չի դարձվել ձուլմանը. «Գերմանիայի, Ավստրիայի
ու ԱՄՆ-ի հյուպատոսությունների զեկույցներից, միսիոներների դիտարկումներից ու ողջ մնացած
հայերի հիշողություններից կազմված աղբյուրները մեծամասամբ ցույց չեն տալիս, որ այն
կատարվել է համակարգային քաղաքականության արդյունքում: Ըստ այդ հասկացության՝ խնդրո
առարկան ամբողջովին տեղական տարրերի կողմից իրականացված խառնիխուռն գործողությունների
շարք է եղել: Շատ դեպքերում էլ կրոնափոխությունը ներկայացվում է ֆանատիկ մուսուլմանների
կողմից կրոնական մոլեռանդությունից ելնելով, հայերին կրոնափոխության դրդելու պրակտիկա»:
Աքչամը նշում է, որ այն ժամանակվա Ներքին գործերի նախարարության
կողմից ուղարկված կոդավորված հեռագրերից 3-ի համար եղել է կարդալուց հետո ոչնչացնելու
պահանջ: Բոլոր երեք հեռագրերի՝ ձուլման մասին լինելը ցույց է տալիս, թե դրան ինչ կարևորություն
էին տալիս ժամանակի կառավարությունը և Թալաթ փաշան:
Աքչամի խոսքերով արդեն 1915-ի հոկտեմբերի վերջերին «Դարձին
(ihtida-այլ կրոնից մուսուլմանություն
ընդունելը) թուլյտվություն տվեք» բովանդակությամբ հրամաններ կային, իսկ նոյեմբերի
5-ից դրանք սկսվեցին կիրառվել: Այդ օրը առանց բացառության բոլոր բնակչությունից զրկված
շրջաններ «Հայերի դարձի մասին» թռուցիկներ է ուղարկվում, որոնք ունեին հետևյալ բովանդակությունը.
«Ընդունվում է բոլոր նրանց դարձը, ովքեր չեն ուղարկվել: Ուղարկվածները կարող են վերադառնալ
իրենց նախկին բնակավայրերը, կամ մնալ ուղարկված վայրերում՝ ընդունելով իրենց դարձը
(կրոնափոխություն-EH խմբագրությամբ)»:
Թաներ Աքչամի նկատում է, որ ցեղասպանության վերջին աստիճանի
վերաբերյալ Օսմանյան փաստաթղթեր չկան, սակայն ԱՄՆ-ի և Գերմանիայի փասթաթղթերի կողքին
փաստագրական տվյալներ են պարունակում նաև ողջ մնացած հայերի հիշողությունները:
Ըստ
Աքչամի՝ այս թեմայով ամենակարևոր աղբյուրներից է նաև չերքեզ Հասան Ամջայի հուշերը: Այն ժամանակ «Թեշքիլաթը
մահսուսեյում» ծառայող Հասան Ամջան այսօրվա Սիրիայի տարածքում գտնվող Դարա բնակավայր ողջ հասած հայերի ամբողջ խմբի կրոնափոխության արարողության ականատեսն է դարձել: Այս լուրը 1919 թվականի հունիսի 20-ին տպվել է «Ալեմդար» թերթում:
Աքչամը
ներկայացնում է նաև այդ ժամանակվա Գերմանիայի դեսպանի պարզաբանող տեղեկությունները այս թեմայի վերաբերյալ, ըստ որի իսլամական ֆանատիզմը իթթիհադական ղեկավարության համար խորթ գաղափար էր,
և նրանց կողմից հայերի մուսուլմանացումը թուրքերին ձուլելու միտում ուներ: Սկզբում մուսուլմանացման թույլտվություն տալու, իսկ
այնուհետև դրանից հրաժարվելու պատճառն էլ, ըստ դեսպանի, եղել
է կրոնափոխ հայերի քանակի արագ աճը:
1915-ի հուլիսի 12-ին աքսորավայրեր ուղարկված հեռագրով հայտնվում է, որ հայերի տեղահանության հետևանքով առանց ծնողների մնացած լավագույն երեխաները խնամքի և դաստիարակության համար
պետք է որդեգրվեն տեղի առաջադեմ և հարգարժան մարդկանց կողմից: Իսկ 1915-ի
օգոստոսի 11-ին ընդունված որոշման համաձայն նշյալ երեխաների մահացած ծնողների ժառանգությունը կարող էր հանձնվել խնամակալ ընտանիքին: Ըստ Աքչամի՝ այս որոշումը իրենից ներկայացնում էր ձուլմանը խրախուսող տնտեսական խթանման ծրագիր:
Թուրք պատմաբանը զեկույցն ավարտել է հետևյալ խոսքերով. «Այս
բոլոր փաստերի լույսի ներքո առանց վարանելու կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության
ընթացքում ձուլումը կիրառվել է ծայրաստիճան համակարգված, իսկ բռնի մուսուլմանացումը
այդ քաղաքականության հիմնական մասն է եղել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |