• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 23:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:01, 11 Նոյեմբեր 2013

Թաներ Աքչամ. «Մոռացվում են ցեղասպանության ժամանակ իրագործված ձուլման չափերը»

Թաներ Աքչամ. «Մոռացվում են ցեղասպանության ժամանակ իրագործված ձուլման չափերը»

Օրեր առաջ Թուրքիայում ավարտվեց Հրանտ Դինքի հիմնադրամի, Մալաթիայի Հայդեր համագործակցության և Բողազըջը համալսարանի կողմից կազմակերպված «Մուսուլմանաց(վ)ած հայեր» թեմայով գիտաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ ակադեմիկոսներ ու ուսումնասիրողներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից: «Ակօս» թերթի հոդվածագիրը անդրադարձ է կատարել գիտաժողովում թուրք նշանավոր պատմաբան դոկտոր Թաներ Աքչամի ներկայացրած զեկուցմանը, որը նվիրված է եղել ցեղասպանության ժամանակ իրագործված ձուլման գործընթացին:

Աքչամը առաջ է քաշել այն միտքը, որ ձուլումը դուրս է մնացել հայոց ցեղասպանության ուսումնասիրություններից, և ձուլմանը հատկացվող ոչ բավարար ուշադրությունը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ խնդրի վրա:

Աքչամը, նշելով, որ ցեղասպանությունը մինչ այժմ ընկալվել է միայն որպես մարդկանց մի խմբի ֆիզիկական ոչնչացում, ասել է. «Քննարկվող ցանկացած իրադարձություն դիտարկվել է 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության մասին կոնվենցիային համապատասխանել-չհամապատասխանելու լույսի ներքո: Հրեաների ցեղասպանությունը ամեն ինչի կենտրոնում է գտնվել, և յուրաքանչյուր իրադարձության ՝ ցեղասպանություն ճանաչվել-չճանաչվելու համար ծառայել որպես լակմուսի թուղթ: Որևէ իրադարձություն այնքանով է համարվել ցեղասպանություն, որքանով, որ նման է եղել Հոլոքոստին»:

Ըստ Աքչամի՝ Թուրքիայի կողմից պետական մակարդակով վարվող ժխտողական քաղաքականության հետևանքով ուժեղացել է Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստին նմանեցնելու ջանքերը, և այդ գործընթացում մոռացվել է Հայոց ցեղասպանության՝ Հոլոքոստի հետ ունեցած կառուցվածքային տարբերությունները:

Աքչամի խոսքերով Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու նպատակով օգտագործվող աղբյուրներում ևս ուշադրություն չի դարձվել ձուլմանը. «Գերմանիայի, Ավստրիայի ու ԱՄՆ-ի հյուպատոսությունների զեկույցներից, միսիոներների դիտարկումներից ու ողջ մնացած հայերի հիշողություններից կազմված աղբյուրները մեծամասամբ ցույց չեն տալիս, որ այն կատարվել է համակարգային քաղաքականության արդյունքում: Ըստ այդ հասկացության՝ խնդրո առարկան ամբողջովին տեղական տարրերի կողմից իրականացված խառնիխուռն գործողությունների շարք է եղել: Շատ դեպքերում էլ կրոնափոխությունը ներկայացվում է ֆանատիկ մուսուլմանների կողմից կրոնական մոլեռանդությունից ելնելով, հայերին կրոնափոխության դրդելու պրակտիկա»:

Աքչամը նշում է, որ այն ժամանակվա Ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված կոդավորված հեռագրերից 3-ի համար եղել է կարդալուց հետո ոչնչացնելու պահանջ: Բոլոր երեք հեռագրերի՝ ձուլման մասին լինելը ցույց է տալիս, թե դրան ինչ կարևորություն էին տալիս ժամանակի կառավարությունը և Թալաթ փաշան:

Աքչամի խոսքերով արդեն 1915-ի հոկտեմբերի վերջերին «Դարձին (ihtida-այլ կրոնից մուսուլմանություն ընդունելը) թուլյտվություն տվեք» բովանդակությամբ հրամաններ կային, իսկ նոյեմբերի 5-ից դրանք սկսվեցին կիրառվել: Այդ օրը առանց բացառության բոլոր բնակչությունից զրկված շրջաններ «Հայերի դարձի մասին» թռուցիկներ է ուղարկվում, որոնք ունեին հետևյալ բովանդակությունը. «Ընդունվում է բոլոր նրանց դարձը, ովքեր չեն ուղարկվել: Ուղարկվածները կարող են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, կամ մնալ ուղարկված վայրերում՝ ընդունելով իրենց դարձը (կրոնափոխություն-EH խմբագրությամբ)»:

Թաներ Աքչամի նկատում է, որ ցեղասպանության վերջին աստիճանի վերաբերյալ Օսմանյան փաստաթղթեր չկան, սակայն ԱՄՆ-ի և Գերմանիայի փասթաթղթերի կողքին փաստագրական տվյալներ են պարունակում նաև ողջ մնացած հայերի հիշողությունները:

Ըստ Աքչամի՝ այս թեմայով ամենակարևոր աղբյուրներից է նաև չերքեզ Հասան Ամջայի հուշերը: Այն ժամանակ «Թեշքիլաթը մահսուսեյում» ծառայող Հասան Ամջան այսօրվա Սիրիայի տարածքում գտնվող Դարա բնակավայր ողջ հասած հայերի ամբողջ խմբի կրոնափոխության արարողության ականատեսն է դարձել: Այս  լուրը 1919 թվականի հունիսի 20-ին տպվել է «Ալեմդար» թերթում:

Աքչամը ներկայացնում է նաև այդ ժամանակվա Գերմանիայի դեսպանի պարզաբանող տեղեկությունները այս թեմայի վերաբերյալ, ըստ որի իսլամական ֆանատիզմը իթթիհադական ղեկավարության համար խորթ գաղափար էր, և նրանց կողմից հայերի մուսուլմանացումը թուրքերին ձուլելու միտում ուներ: Սկզբում մուսուլմանացման թույլտվություն տալու, իսկ այնուհետև դրանից հրաժարվելու պատճառն էլ, ըստ դեսպանի, եղել է կրոնափոխ հայերի քանակի արագ աճը:

1915-ի հուլիսի 12-ին աքսորավայրեր ուղարկված հեռագրով հայտնվում է, որ հայերի տեղահանության հետևանքով առանց ծնողների մնացած լավագույն երեխաները խնամքի և դաստիարակության համար պետք է որդեգրվեն տեղի առաջադեմ և հարգարժան մարդկանց կողմից: Իսկ 1915-ի օգոստոսի 11-ին ընդունված որոշման համաձայն նշյալ երեխաների մահացած ծնողների ժառանգությունը կարող էր հանձնվել խնամակալ ընտանիքին: Ըստ Աքչամի՝ այս որոշումը իրենից ներկայացնում էր ձուլմանը խրախուսող տնտեսական խթանման ծրագիր:

Թուրք պատմաբանը զեկույցն ավարտել է հետևյալ խոսքերով. «Այս բոլոր փաստերի լույսի ներքո առանց վարանելու կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ձուլումը կիրառվել է ծայրաստիճան համակարգված, իսկ բռնի մուսուլմանացումը այդ քաղաքականության հիմնական մասն է եղել»:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}