• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:10, 13 Նոյեմբեր 2013

«Բոլորդ հայ եք» վանկարկումներով բողոքի ակցիա Էրզրումում

«Բոլորդ հայ եք» վանկարկումներով բողոքի ակցիա Էրզրումում

Էրզրումում «Թուրքիայի հասարակությունը դու ես» կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել` ըննդեմ քրդական  «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթան Թանի և նրա նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագծի: Քուրդ պատգամավորի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված  օրենքի նախագիծով առաջարկվում է մի շարք շրջաններ  անվանափոխել:

Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝  ցուցարարները հավաքվել են Էրզրումի նահանգապետարանի առջև և, թուրքական դրոշները պարզած, քայլերթով գնացել դեպի Աթաթուրքի հուշակոթողը՝ վանկարկելով «Բոլորդ հայ եք», «Խելքներդ գլուխներդ հավաքեք»:
Հասնելով Աթաթուրքի հուշակոթողի մոտ՝ պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել «Էրզրում»:

«
Պատմության մեջ այս տարածքը Էրզրում անունով է գրված և այդպես էլ մնալու է: Թանը նման  օրինագիծ ներկայացնելով չափն անցել է: Թանի առաջարկը  «Մեծ Հայաստան» նախագծի քողի տակ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ   գաղտնի պատրաստությունն է: Մեծ թուրք ազգը  դավադիր և գաղտնի այս խաղը կփչացնի: Քանի դեռ մենք կանք, թույլ չենք տա, որ ձեր կեղտոտ նպատակներն իրակականան»,-հայտարարել է  «Թուրքիայի հասարակությունը դու ես» կազմակերպության Էրզրումի նահանգային ներկայացուցիչ Մուֆիթ Բայրաքթարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում  ԽԺԿ պատգամավորներ Հալիլ Աքսոյը և Ալթան Թանը, Էրզրում և Աղըր նահանագների (պատմական Կարին) և մի շարք շրջանների անունները փոխելու համար  օրենքի նախագիծ են ներկայացրել Թուրքիայի խորհրդարան:

Քուրդ պատգամավորներն առաջարկում են Աղըրը (թուրքերն այս անունով են կոչում նաև Արարատ լեռը) անվանել Ագիրի, Էրզրումը՝ Էրզերոմ, Թեքմանը՝ Թաթոս, Հընըսը՝ Խընուս, Չաթը՝  Օխլե, Քարայազըն՝ Գոգսի, Ուզունդերեն՝ Ազորդ, Աշքալեն՝ Էշգելե, Շենքայան՝ Բարդիզ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}