Հասարակական14:02, 14 Նոյեմբեր 2013
Հարսանիքներում թուրքական դրոշի առկայությունն անհանգստացրել է քրդերին

Վերջին օրերին Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի քրդաբնակ նահանգի Շեմդինլի
շրջանում տեղի ունեցող հասրանիքներին թուրք զինվորների մասնակցությունը և
նորապսակներին թուրքական դրոշ նվիրելու փաստը խիստ անհանգստացրել է «Քրդական
համայնքների միությանը» (ՔՀՄ-KCK): Վերջինս համարվում է «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքական թևը:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի` ՔՀՄ-ականները թռուցիկներ են տարածել Շեմդինլիում և սպառնացել հարսանիքներին թուրքական դրոշին տուրք տվող զույգերին: «Մեր սիրելի ժողովրդին» վերտառությամբ թռուցիկներում նշված են որոշ մարդկանց անուններ, ովքեր մեղադրվում են դավաճանության մեջ: ՔՀՄ-ականները դատապարտում են թուրքական դրոշը հարսներին համբուրել տալու, երեխաներին փող բաժանելու վարքագիծը` համարելով դա քուրդ երիտասարդներին իրենց բարոյական արժեքներից հեռացնելու դավադիր միտում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |