• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:07, 19 Նոյեմբեր 2013

Milliyet. Էրդողանը, ազգային փոքրամասնությունների ինքնության մասին խոսելիս, երբեք չի նշում հայկականի մասին

Milliyet. Էրդողանը, ազգային փոքրամասնությունների ինքնության մասին խոսելիս, երբեք չի նշում հայկականի մասին

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ է խոսում Թուրքիայի` որակապես նոր կարգի ու մակարդակի երկիր լինելու մասին: Այս երևույթի վրա է ուշադրություն հրավիրել թուրքական «Միլլիյեթ» պարբերականի սյունակագիր Մելիհ Աշըքը:

Նա հիշեցնում է վարչապետի խոսքերը. «Նոր Թուրքիան թուրքին, քուրդին, հույնին, չերքեզին, արաբին, վրացուն, լազին խաղաղության մեջ պահող երկիրն է: Մեր իշխանության օրոք վերջ է դրվել ասիմիլացիային: Մենք մեկ ազգ ենք` բոլոր այդ բազմազանություններով հանդերձ... մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք և մեկ պետություն»:

Հոդվածագիրը նշում է, որ իրենց մեկ ազգ անվանող Էրդողանն այդպես էլ կոնկրետ չի ասում, թե որն է այդ ազգի անունը: Աշըքը նկատել է տալիս, որ ազգային ինքնություների կամ ենթաինքնություններին անդրադառնալիս    Էրդողանը չի նշում, թե ինքը, որ ինքնության կրողն է:

«Ես թուրք եմ» արտահայտությունը մինչև օրս լսած չկանք նրանից: Քուրդը. Լազը, ամենքն իրենց ինքության մասին հպարտորեն են նշում: Իսկ Էրդողանն այդպես չի անում»,- գրում է թուրք սյունակագիրը:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ է ընդգծում հոդվածի հեղինակը` վկայակոչելով իր գործընկերներից մեկի դիտարկումը: Բանն այն է, որ Էրդողանը երբ թվարկելիս է լինում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, նրանց ինքնություննները, երբեք չի տալիս հայերի անունը ու չի հիշատակում հայկական ինքնության մասին: Աշըքը նույնիսկ զարմանք է հայտնում, թե Թուրքիայում աշխատող հայ լրագրողներին ինչպես չի անհանգստացնում այդ հանգամանքը, փաստորեն Էրդողանը հայերի ինքնությունը նույնիսկ ենթաինքնություն չի համարում:

«Այսինքն ասիմիլացիան վերջացել է ու հայեր չկա՞ն: Սրանով հետաքրքրվող ու այս մասին հարց տվող էլ չկա»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}