• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:54, 21 Նոյեմբեր 2013

Ahaber. «Աթաթուրքը զոհվել է 1911-ին, հետո մի հրեա գործարար է հանրությանը ներկայացվել` որպես Աթաթուրք»

Ahaber. «Աթաթուրքը զոհվել է 1911-ին, հետո մի հրեա գործարար է հանրությանը ներկայացվել` որպես Աթաթուրք»

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր առաջնորդ Քեմալ Աթաթուրքի վերաբերյալ նոր ուշագրավ տեղեկություններ են ի հայտ եկել: Շրջանառվող լուրերի համաձայն` իրական Քեմալ Աթաթուքը 1911 թվականին զոհվել է Տրաբլուսգարփում, իսկ նրա փոխարեն որպես Աթաթուրք հանրությանը ներկայացվել է մի հրեա գործարար: Այս տեղեկությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայի բլոգոլորտում: Այդ թեմայով կարծիք հայտնողներն ուշադրություն են հրավիրում Քեմալ Աթաթուրքի լուսանկարների վրա: Ըստ նրանց՝ Տրիպոլիում և դրանից հետո արված լուսանկարների միջև նկատելի տարբերություններ կան:

Թուրքական  «Ահաբեր» լրատվական կայքն անդրադարձել է Աթաթուքի մասին շրջանառվող լուրերին՝  նշելով որ, այդպիսի հրապարակմամբ հանդես է եկել թուրքական «Էքստրա վերսիոն» պարբերականը: Պարբերականի հրապարակումներից մեկի համաձայն` «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք անունով մարդ լույս աշխարհ չի եկել: Լուսանկարներում որպես Աթաթուրք ներկայացված անձը հրեա գործարար Յոսի Քոհենն է: Իսկական Մուստաֆա Քեմալը զոհվել է 1911 թվականին»:

Նույն աղբյուրում անդրադարձ է կատարվել նաև Յոսի Քոհենի կյանքին, ով հետագայում  ներկայացել է որպես Մուստաֆա Քեմալ: Յոսին ծնվել է 1871 թվականին Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակվող հրեական ընտանիքում: 17 տարեկան  հասակում Քոհենը տեղփոխվել է Անգլիա: Պաբերականը նաև համեմատություններ է անցկացնում իրական Քեմալ Աթաթուրքի և Յոսի Քոհենի միջև:

Նշվում է, որ իրական Աթաթուրքի հասակ 174սմ է, իսկ Քոհենինը՝ 168սմ: Աթաթուրքը նախընտրել է օգտագործել Միվսաք անվամբ ոգելից խմիչք, իսկ Քոհենը՝ ռաքի: Իրական Աթաթուրքը ժպտերես չէր, չէր սիրում պարել: Իսկ Քոհենը սիրում էր երկար ժպտալ, խնջույքներին պարել, զվարճանալ: Լուսանկարներում Աթաթուրքի  մի փոքր շեղաչքանի է, իսկ Քոհենի մոտ այն ավելի ակներև է՝ հար և նման չինացու մարդաբանական տիպին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}