Հասարակական08:43, 21 Նոյեմբեր 2013
Թուրք նախկին նախարարն Օջալանին վիրավորելիս իր հայ ուսուցչուհուն է հիշել

Պոլսահայ լրագրող
Մարգար Եսայանը իր հոդվածում հիշեցրել է, որ
Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Մերալ
Աշքեները ժամանակին ներողություն էր խնդրել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանից՝
նրան «հայի վիժվածք» անվանելու համար:
Եսայանը թուրքական «Յենիշաֆաք» թերթում հրապարակված հոդվածում
մեջբերել է հարցազրույցից մի հատված, որտեղ Աշքեները հայտնում է իր ափսոսանքը:
«-Ինչի՞ համար եք ափսոսում:
- 2 բանի համար եմ ափսոսում: Առաջինը, որ չեմ բացահայտել այն բարձրաստիճան զինվորականի
անունը, ով Դեմիրելի հրահանգով ինձ սպառնացել էր: Իսկ երկրորդը՝ Ափոյին Աբդուլլահ Օջալան-խմբ.
ասած խոսքերս համար եմ ափսոսում: Այդ խոսքերին ներում չկա: Այդ բառերն արտասանելուց
հետո աչքերիս առաջ եկավ իմ անգլերենի հայուհի
ուսուցիչը, որին շատ էի սիրում: Ինքս ինձ ասացի «Այս ի՞նչ արեցիր: Ինչպե՞ս ասեցիր դա,
Մերալ: Բա՞ սազեց քեզ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |