Հասարակական07:50, 23 Նոյեմբեր 2013
Ստամբուլի Բաքըրքյոյ վարչական շրջանի ղեկավարի թեկնածուն այցելել է Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան

Ստամբուլի
Բաքըրքյոյ վարչական շրջանի ղեկավարի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան: Նրան ընդունել է պատրիարքական
ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը:
Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական
կայքը հայտնում է, որ
Աքթունան հետաքրքրվել է
հայ համայնքի խնդիրներով:
Արամ արք. Աթեշյանը
հայտնել է, որ
Թուրքիայում 70 հազար հայ քաղաքացի է ապրում՝
նշելով, որ
նրանցից շուրջ 20 հազարը
բնակվում է հենց
Բաքըրքյոյում:
«Մեզ
ուրախացնում է այն
հանգամանքը, որ
դուք հետաքրքրվում եք Ձեր
թաղամասում բնակվող հայերի խնդիրներով», - ընդգծել
է արքեպիսկոպոսը:
Աթեշյանը
հիշեցրել է, որ դարեր
շարունակ հայերը ապրել են այդ
տարածքներում. «Սուլթան Մեհմեթ Երկրորդ Ստամբուլը գրավելուց հետո հայոց պատրիարքությունը Ստամբուլ
կանչեց»:
Աքթունան էլ
իր հերթին
նշեց, որ
շրջել է Բաքըրքոյը
փողոց առ փողոց
և տեղյակ
է, որ
հայերը խնդիրներ ունեն:
«Այդ
խնդիրները միասին կլուծենք: Բաքըրքյոյի
բնակչության երջանկությունը նաև իմ երջանկությունն
է: Մեր
սկզբունքն է լինելու եղբայրաբար
ապրել առանց
որևէ խտրականության, առանց որևէ մեկին օտարելու»,- հայտնել
է Բաքըրքյոյի
ղեկավարի թեկնածուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |