Հասարակական13:43, 25 Նոյեմբեր 2013
Թուրք պրոֆեսորի սկանդալային հայտարարությունը հայերի և ալևիների մասին

Թուրքիայում ամռանը տեղի ունեցած հակակառավարական լայնամասշտաբ ցույցերի ու
քաղաքացիական անհնազանդության ակտերը, որոնք հայտնի են Գեզիի իրադարձություններ
անվանումով, շարունակում են քննարկման առարկա մնալ լայն շրջանակներում:
Քահրամանմարաշի (պատմական Մարաշ) համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Էյջիլը թուրքական «Աքիթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Գեզիի դեպքերի հետևում կանգնած են ալևիներն ու հայերը: Բացի այդ նա զուգահեռներ է անցկացրել 1978թ. դեկտեմբերին իրականացված Մարաշի կոտորածի և Գեզիի իրադարձությունների միջև:
Պրոֆեսորի հարցազրույցին անդրադարձած թուրքական «Հաբեր.սոլ» լրատվականը նշում է, որ Էյջիլը սկանդալային մտքեր է հնչեցրել և ամոթալի արտահայտություններ արել` փորձելով ինչ-ինչ ենթատեքստով Մարաշի ու Գեզիի դեպքերը նույնացնել: Պրոֆեսորը մասնավորապես ասել է, որ Մարաշի և Գեզիի դեպքերը մի նպատակ են հետապնդել` խաթարել Թուրքիայի պետության կայունոթյունը:
«1978-ի դեպքերի ն ձախակողմյան ալևիներ և հայեր կային, ինչպես նաև ուրիշ այլ խմբեր: Այժմ Գեզիի իրադարձութունների մեջ էլ սրանք կան: Այսինքն երբ պետության կայունությանը բացասական ազդեցություն ունեցող օրհասկաան դրություն եթե կա, սրանք իսկույն դրա մեջ են հայտնվում»,- ասել է թուրք պրոֆեսորը:
Նա Մարաշի կոտորածների և Գեզիի դեպքերի ողջ պատասխանատվությունը դնումէ ոչ թե պետության, այլ հայերի, ալևիների և առահասարակ ձախակողմյան ուժերի վրա: Թուրք պրոֆեսորն այդ ամենի մեջ նաև տեսնում է արտաքին ուժերի միջամտությունը: Մասնավորապես Արևմուտքը, ըստ նրա, չի ցանկանում, որ հզոր Թուրքիա լինի ու ամեն գնով փորձում է նպաստել դրա մասնատմանը:
Հիշեցնենք, որ թուրք ծայրահեղական ազգայնականների` «Գորշ գայլերի» գլխավորությամբ իրականացված 7-օրյա կոտորածներին Մարաշում զոհ գնաց 110 մարդ` ըստ պաշտոնական տվյալների: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 500 մարդ, որոնց հիմնական մասը ալևի դավանանքի հետևորդներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |