• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:25, 26 Նոյեմբեր 2013

Թուրք հաքերները գրոհել են հայկական կայքերը` ի պատասխան արցախյան զորավարժությունների

Թուրք հաքերները  գրոհել են հայկական կայքերը` ի պատասխան արցախյան զորավարժությունների

Թուրքական  «Cyber-Warrior  Akıncılar» հաքերների (համակարգչահեններ) խումբը հարձակում է իրականացրել որոշ հայկական կայքերի վրա: Ըստ թուրքական մամուլի` նման քայլով թուրք հակերների պատասխանել են Արցախում Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցկացված այն ցուցադրական զորավարժությանը, որի ժամանակ հայ զինվորներն ուժային հնարքով կոտրել են թուրքական և ադրբեջանական դրոշների պատկերներով աղյուսներ: 

Թուրքական «Հաբերա» լրատվական կայքի տեղեկացմամբ` հաքերների գրոհի թիրախ են դարձել ավելի քան 100 հայկական կայքեր, այդ թվում և ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Հակերները կայքերի առաջին էջում տեղադրել են  բանաստեղծ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի և գրականագետ Միթհաթ Ջեմալ Քունթայի բանաստեղծություններից որոշ հատվածներ, որոնք նվիրված են թուրքական դրոշի փառաբանմանը:

Հաքերների վերոնշյալ խումբը նախազգուշացրել է, որ ով անարգի Թուրքիայի դրոշը, կստանա ավելի վատ պատասխան: «Նմանատիպ արարքները միշտ մեր թիրախում են և շարունակելու են մնալ»,- ասված է խումբի հաղորդագրության մեջ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}