Հասարակական13:37, 27 Նոյեմբեր 2013
Թուրքիա. եկեղեցու մոտ աթար են չորացնում, հոգևորականների կացարանը օգտագործում որպես անասնագոմ

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին
եկեղեցին իր այցելուներին դիմավորում է տհաճ հոտով: Պատճառն այն է, որ եկեղեցու հարակից
տարածքը կենդանիների գոմաղբը (աթար) չորացնելու տեղ են սարքել: Իսկ եկեղեցու
հարևանությամբ գտնվող և նախկինում հոգևորականների համար կացարան ծառայող տները
այսօր վերածվել են անասնագոմի:
Այս մասին ահազանգում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» թերթի սյունակագիր Սերդար Քորուջուն: Նա հիշեցնում է, որ ավելի քան 750 տարվա պատմություն ունեցող Գերմիր գյուղում, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին կողք կողքի ապրել են հայերը, թուրքերը և հույները: Գյուղի անվան ծագումնաբանությունը կապվում է հայերեն «կարմիր» բառի հետ:
Հոդվածագիրը նշում է նաև, որ եկեղեցու զանգակատան հարևանությամբ գտնվող շինության ծխնելույզից դուրս եկող ծուխը գրեթե ամբողջովին իր մրով սևացրել է տաճարի քարերը: Եկեղեցին հանձնված է ընդամենը մի աշխատակացի ուշադրությանը, իսկ նա էլ զբաղվում է ախոռի վերածված հոգևորականների կացարաններում ոչխարներին կերակրելով: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերին նախատեսված է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը, որը, սակայն, չի կայացել հիվանդության պատճառով:
Քորուջուն նշում է, որ եկեղեցին քանիցս թալանվել է գանձագողների կողմից: Պկված-հանված են սրբապատկերները, իսկ եկեղեցու պատերն աղտոտված են բազմաթիվ անպարկեշտ գրություններով:
Թուրքական «Գերչեքգյունեմ» կայքը, վերաթողարկելով «Ագոս»-ի այս հոդվածը, գրում
է. «Պատմական եկեղեցուն տեր կանգնող չկա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |