• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:09, 29 Նոյեմբեր 2013

Անկարայի քաղաքապետի թեկնածուն ժամանակին Օջալանին ծագումով հայ է անվանել

Անկարայի քաղաքապետի թեկնածուն ժամանակին Օջալանին ծագումով հայ է անվանել

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ  կուսակցությունները ներկայացնում են իրենց թեկնածուներին: 
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որպես Անկարայի քաղաքապետի թեկնածու ներկայացրել  է  Մելիհ Գյոքչեքին:
Թուրք  լրագրող Էրդալ Քեսիքինը «Ջաֆեսիյասեթ» լրատվական կայքում հրապարակված «Հետաքրքիր  մարդ է այդ Մելիհը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Մելիհ Գյոքչեքի գործունեությանը:

Հոդվածագիրը նշում է, որ ամեն անգամ ընտրություններից առաջ լուրեր են տարածվում,  թե  Էրդողանը Մելիհի թեկնածությունը չի առաջադրի, սակայն ինչ իշխանության գլխին ԱԶԿ-ն է գտնվում, նա արդեն հաջողացրել է 3 անգամ թեկնածու դառնալ:

Հոդվածագիրը գրում է, որ Մելիհը պահի տակ կարողանում է ճիշտ կողմնորոշվել՝ հիշեցնելով  լրագրող Ֆեհմի Չալմուքի «Էրբաքանի քրդերը» գրքից մի հատված:

Նշվում է, որ երբ Մելիհը դեռ «Բարօրորություն» կուսկացության անդամ էր, քրդերի առաջնորդ  Աբդուլլահ Օջալանի մորը ծագումով  հայ էր անվանել: Նրա խոսքերը տպագրվել էին կուսակցության  պաշտոնական թերթում, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Իսկ երբ այդ ամենին գումարվել էր  արևելյան շրջանների կազմակերպությունների և կուսակցության գլխավոր խորհրդի  դժգոհություն Մելիհ Գյոքչեքը  գնում է լուրը տպագրած թերթի՝ Անկարայում գտնվող  գրասենյակ՝ պահանջելով հերքել լուրը: Ինչպես հայտնում   է հոդվածագիրը, նա անձամբ է  գրումը հերքումը՝ ինքն իրեն հարց ու պատասխան տալով:
Գյոքչեքը ինքն իրեն ուղղած  հարցին պատասխանել է, թե իր ասածները թերթը սխալ է մեկնաբանել, իսկ ինքը պարզապես հայտնել էր, որ մեկ այլ կուսակցությունից ինչ-որ պատգամավոր ասել  էր, թե Ափոյի (Աբդուլլահ Օջալան-խմբ.) մայրը հայ է: Իսկ իր տվյալներով Օջալանի մայրը սովորական կին է, ով օրական 5 անգամ նամազ է անում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}