Հասարակական12:39, 03 Դեկտեմբեր 2013
«Հրանտի ընկերներ» նախաձեռնություն. ակցիա թուրքական դատարանի առաջ

Այսօր Ստամբուլում «Հրանտ ընկերներ» կոչվող նախաձեռնությունը ակցիա է անցկացրել թուրքական դատարանի առջև, որտեղ ընթանում է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:
Ակտիվիստները վանկարկել են` «Մարդասպան պետությունը պատասխան կտա», «Հանցագործին պաշտպանողը հանցագործության մասնակից է», «Հանուն Հրանտի, հանուն ազատության»:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ակցիայի մասնակիցներից դերասան և ռեժիսոր Միդյաթ Սերմիյանը հանդես գալով հայտարարությամբ,ասել է, որ հանցագործության մասնակից պետական պաշտոնյաները դատվելու փոխարեն պաշտոնի բարձրացումներ են ստացել:
«Իսկ Հրանտի հեղինակած հայտնի հոդվածում հանցագործության տարրեր գտած դատավորներն էլ սկսեցին բարձրանալ ծառայողական աստիճանով: Կարևոր պաշտոններ ստացան: Նրանցից ոմանք Հրանտի մասին ասեցին. « Թուրք լիներ, անմեղ կճանաչվեր: Նույնիսկ ես «Սերմիյան» ազգանվանս համար , շատ ժամանակ խնդիրներ եմ ունենում: Ազգանվանս «յան» ածանցը հանգիստ չի տալիս որոշ ռասիստների: Սակայն լինեմ հայ թե ասորի, ես միշտ կլինեմ Հրանտ Դինք»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում «Ակոս»ի խմբագրատանը կից տարածքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |