• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:14, 05 Դեկտեմբեր 2013

Սոցհարցում Թուրքիայում. 7.2 %-ի կարծիքով ամենավտանգավոր երկիրը Հայաստանն է

Սոցհարցում Թուրքիայում. 7.2 %-ի կարծիքով ամենավտանգավոր երկիրը Հայաստանն է

Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին հանրության կարծիքը վերհանելու նպատակով «Kadir Has» համալսարանի կողմից իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Սոցհարցման է ենթարկվել 1000 քաղաքացի երկրի 24 նահանգներում 2013-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին:

Սոցհետազոտության արդյունքներն արդեն ամփոփվել են զեկույցի մեջ, ըստ որի, Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը ձախողված է համարել հարցմանը մասնակցածների 36 տոկոսը: Եվ սա այն դեպքում, երբ նույն հարցին նույն պատասխանը տվածները 2010-ին կազմում էին 44.3, 2011-ին` 33.5, 2012-ին` 38.2 տոկոս: Իսկ արտաքին քաղաքականությունը հաջողված են համարել հարցվածների 25.1 տոկոսը: Նախորդ տարիներին այդ ցուցանիշի պատկերը հետևյալն էր. 2010-ին` 32.1 տոկոս, 2011-ին` 35.8 տոկոս, 2012-ին` 34.7 տոկոս:

«Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների արդյունքում շարունակում է նվազել Անկարայի արտաքին քաղաքականության մասին դրական կարծիք ունեցողների թիվը»,- նշում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

«Ըստ ձեզ` ո՞ր երկիրը կամ երկրներն են Թուրքիայի համար ներկայացնում ամենամեծ սպառնալիքը»: Այս հարցին ի պատասխան Թուրքիայի քաղաքացիների 41.7 տոկոսն ասել է ԱՄՆ, 37.1 տոկոսը` Իսրայել, 23.9 տոկոսը` Սիրիա, 18.4 տոկոսը` Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ):  Համեմատության կարգով «Հուրրիյեթ»-ը հիշեցնում է, որ 2011 թվականին հարցման ենթարկվածների 53 տոկոսը Հայաստանն են համարել Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր: Այս տարի այդ ցուցանիշը նվազել է 7.2 տոկոսի:

Մասնավորապես Միացյալ Նահանգների մասով հայտնի է դարձել, որ հարցման ենթարկվածների 32 տոկոսը ԱՄՆ-ին համարում է գաղութարար, 12 տոկոսը` ռազմավարական գործընկեր երկիր, 9 տոկոսը` բարեկամ պետություն:

«Ըստ ձեզ` ո՞րն է Թուրքիայի ամենամոտ բարեկամը»: Այս հարցին քաղաքացիների 38.6 տոկոսը պատասխանել է` բարեկամ չկա, 28 տոկոսը` Ադրբեջան, 7.4 տոկոսը` ԱՄՆ, 3.8 տոկոսը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), 2.9 տոկոսը` Պակիստան: Ընդգծվում է այն հանգամանքը, որ քաղաքացիների շրջանում շարունակում է ծանրակշիռ տեղը պահպանել «թուրքից բացի թուրքին այլ բարեկամ չկա» համոզմունքը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}