Հասարակական08:22, 09 Դեկտեմբեր 2013
Հայ և թուրք դերասանները ռեկորդ են սահմանել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում թուրք դերասան
Դենիզ Բարըշը և Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Աջինյանը համաշխարհային ռեկորդ են սահամանել 43 ժամ անընդմեջ
միմյանց ձեռք սեղմելով:
Ըստ թուրքական «Oda TV» լրատվական կայքի՝ ձեռքսեղմումը սկսվել է դեկտեմբերի 6-ին երեկոյան
ժամը 18:40-ին և ավարտվել է 43 ժամ հետո: Միջոցառումն իրականացվել է հայկական, թուրքական,
վրացական և ռուսական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել
են միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները, նախաձեռնության նպատակն է փոխել Հայաստանի
և Թուրքիայի միջև հարաբերությունների տոնը:
Այս ձեռքսեղմումը Գինեսի ռեկորդների գրքում
գրանցելու համար միջոցառման մասին պատմող
տեսանյութերը և բոլոր տեղեկությունները կուղարկվեն
ռեկորդների գրանցման հարցերով զբաղվող կազմակերպությանը:
Թուրքական կայքը հայնտում է, որ նախորդ ռեկորդը
գրանցվել էր 2011 թվականին Նյու Յորքում: Այն տևել էր 42 ժամ 35 րոպե:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |