Հասարակական10:16, 20 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում հայը օճառի արտադրություն է հիմնել

Հայազգի 63-ամյա Զաքարյա Սաբունջուն
23 տարի ընդմիջումից հետո վերադարձել է ծննդավայր
Դերիք, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում:
Թուրքական «Շանլը Ուրֆա» լրատվական
կայքը հայտնում է, որ Զաքարիա Սաբունջուն, ով տարծաշրջանում առկա ահաբեկչության սպառնալիքի պատճառով ժամանակին մյուս բնակիչների
պես ընտանիքի հետ միասին ստիպված էր հեռանալ Դերիքից, վերադառնալուց հետո օճառի արտադրություն
է սկսել:
Նա տունը արտադրամասի է վերածել,
որտեղ օճառ է արտադրում ժամանակին պապու և հոր կողմից տնկված ձիթապտղի ծառից ստացված
յուղից:
Երկու ամիս առաջ ծննդավայր վերադարձած
Սաբունջուն, ով որոշել է շարունակել իր նախնիների գործը, հայտնել է, որ իր արտադրած
օճառները սպառվում են Դիարբեքիրի (Աղձնիք), Շանլըուրֆա, Վիրանշեհիրի և Քըզըլթեփեի ու
շրջակա բնակավայրերում:
Նա նաև հայտնել է, որ իրենց ծագման
պատճառով Դերիքում երբևէ իրենց օտար չեն զգացել:
Լրատվական կայքը հայտնում է նաև,
որ Սաբունջուի վերադարձից հետո Դերիքի հայերի
թիվը ավելացել է՝ հասնելով 3-ի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |