Հասարակական07:48, 28 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում բողոքի ցույցեր են, կա 70 ձերբակալված

Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիայի և ֆինանսական զեղծարարության
բացահայտման ուղղությամբ իրականացված ոստիկանական խոշոր օպերացիան, որի ժամանակ
ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ, հանրության մեջ բորբոքել է
հակակառավարական տրամադրություններ: Թուրքական «Հաբերլեր» կայքի բնորոշմամբ`
հանրային դժգոհության ալիքը « գահավիժող ձնագնդի պես մեծանում է»:
Նախօրեի երեկոյան մի խումբ ցուցարարներ փորձել են բողոքի քայլերթով շարժվել դեպի Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ: Ոստիկանները միջամտել են` կանխելու ցուցարարների ակցիան: Միջամտությունը վերածվել է բախումների: Ցուցարարների ոի ստիկանների միջև բախումներ են եղել նաև Անկարայի Քենեդի փողոցում: Արդեն հայտարարվել է ցուցարարներից 70 հոգու ձերբակալության մասին:
Երկրում բռնկված կոռուպցիոն սկանդալի հետևանքով բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Ադանայում, Իզմիրում, Մերսինում, Էսքիշեհիրում, Քոջաելիում և այլ բնակավայրերում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի մեջ շրջանառվում է նաև վարչապետ Ռեջեփ Էրդողանի որդու անունը: Դատարանը արդեն ծանուցագիր է ուղարկել նրան հունվարի 2-ին ներկայանալու և ցուցմունք տալու: Բայց խոսակցություններ կան, թե վարչապետի որդին, իմանալով վերահաս վտանգի մասին, վաղօրոք լքել է Թուրքիան և այժմ գտնվում է Ադրբեջանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |