Հասարակական09:16, 09 Հունվար 2014
Թուրքիայում ծխողների թիվը զգալիորեն նվազել է

Ծխախոտի օգտագործման
սահմանափակման համար մղվող պայքարը Թուրքիայում շոշափելի արդյունքներ է տվել: Այս
մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Վաշինգտոնի
համալսարանին կից ամերիկյան հետազոտական «İHME» կենտրոնի ուսումնասիրության արդյունքները: 2008
թվականին Թուրքիայում օրենքով արգելվեց ծխախոտի օգտագործումը ոչ բացօդյա
վայրերում: Չորս տարվա ընթացքում արձանագրվել է ծխախոտի օգտագործման ծավալների
տոկոսային նահանջ:
2008-2012թթ. ժամանակահատվածում Թուրքիայում ծխող տղամարդկանց թիվը 47.9 տոկոսից նվազել է 41.5 տոկոսի, իսկ ծխող կանանց թիվը` 15.2 տոկոսից 13.1 տոկոսի: Այդպիսով ենթադրվում է, որ Թուրքիայում 2.2 մլն մարդ կարողացել է հաղթահարել ծխախոտից ունեցած վտանգավոր կախվածությունը կամ ծխելու վնասակար սովորությունը: Նշվում է, որ 10-14 տարեկանների տարիքային խմբում ծխողների թիվը կազմում է 4.7 տոկոս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |