• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:42, 09 Հունվար 2014

Քուրդ գործիչը մեղադրում է հայերին և հույներին Թուրքիայում զուգահեռ պետություն ստեղծելու մեջ

Քուրդ գործիչը մեղադրում է հայերին և հույներին Թուրքիայում զուգահեռ պետություն ստեղծելու մեջ

«Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը հայտարարել է, որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ: Նա մատնանշել է հատկապես Ֆեթհուլլահ Գյուլենի համայնքը՝ չմոռանալով հայկական, հունականն և իսրայելական լոբբիի մասին:

Հոզաթի կարծիքով այդ կառույցների հարաբերությունները, որոնց նա անվանում է զուգահեռ պետություններ, հիմնված են նրանց միավորող լուրջ շահի վրա: «Այդ զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական սահմանդրություն, արտաքուստ թվում է, թե զորք էլ չունեն, սակայն նրանք ավելի հզոր և կազմակերպված ուժ ունեն: 

ՆԱՏՕ-ի աջակցությունը ստացող գյուլենական համայնքը և վերոնշյալ լոբբիստական ուժերը ապօրինի պետություն են ստեղծում: Հիմնական նպատակն է խոչընդոտել Թուրքիայի ժողովրդականացմանը »,- Հոզաթի կարծիքը մեջբերել է թուրքական «T24» լրատվական կայքը:

«
Ռադիքալ » թերթի սյունակագիր Էդվարդ Դանզիկյանը, Հոզաթի մեղադրանքներին անդրադառնալով, հիշեցրել է, որ ժամանակին նմանատիպ կարծիք էր արտահայտել  նաև քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջլանը, ինչն արժանացել էր հայ համայնքի քննադատությանը: Դանզիկյանը նշել է, որ եթե հայկական և հունական լոբբիները «զուգահեռ պետության» հետ միասին են գործում և դրա մասին հայտարարվում է բացեիբաց, ապա իրենք  մանրամասներ են ցանկանում իմանալ: «Ուրախ կլինենք, եթե իրենք ներկայացնեն բոլոր տեղեկություններն ու փաստերը, որ ունեն, քանի որ չափազանց ծանր մեղադրանքներ են հնչեցվում: Իսկ եթե այդ ամենը ասվում է, որպես մի համոզմունք, ապա, ցավոք, դա միայն կավելացնի հասարակության որոշ շերտերում հայերի հանդեպ առկա ատելությունը»:

Դանզիկյանը նշել է նաև, որ հասարակության մեջ տարբեր ուժերի միջև բախումներում փոքրամասնություններին քավության նոխազ դարձնելը հուսահատություն է առաջացնում
:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}