• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:51, 10 Հունվար 2014

ԺԴԿ. «Հայերի, հույների և հրեաների ինքնությունը «զուգահեռ պետության» հետ չի կարող կապակցվել»

ԺԴԿ. «Հայերի, հույների և հրեաների ինքնությունը «զուգահեռ պետության» հետ չի կարող կապակցվել»

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP) համանախագահներ Սեբահաթ Թունջելը և Էրթուղրուլ Քյուրքչյուն գրավոր հայտարարություն են տարածել՝ ի պատասխան «Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի հայտարարությանն այն մասին, թե հայերը, հույները, հրեաները կապված են «զուգահեռ պետության» հետ: Այս մասին հայտնում է  թուրքական «Դեմքրատ հաբեր» լրատվական կայքը:

Սեբահաթ Թունջելի և Էրթուղրուլ Քյուրքչյուի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ հասարակությունից, պետությունից, օրենքից, քաղաքականությունից դուրս մղված և հաճախ խտրական վերաբերմունքի զոհ դարձած հայերի, հույների և հրեաների ինքնությունը «զուգահեռ պետության» հետ չի կարող կապակցվել:

Նշվում է, որ ԺԴԿ-ում, որը  պայքարում է անցյալում տեղի ունցած հայերի ասորիների ցեղասպանության, հույների տեղահանության  և աքսորի, Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակման պատճառով պատճառով եղած կորուստների հատուցման  և  ժողովուրդների վերադարձի համար, ընդգրկված են Թուրքիայում ապրող գրեթե բոլոր ազգերի ներկայացուցրները՝ հայեր, հույներ, հրեաներ, չերքեզներ, լազեր, քրդեր, թուրքեր և այլն:

Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ երկար ժամանակ պաշտոնական ժխտողականության և ոչնչացման դեմ պայքարող քուրդ ժողովրդի հեղափոխական ներկայացուցիչները պետք է նախընտրեն արտահայություններ, որոնք կվերակենդանացնեն նույն տարածքում ապրող ժողովուրդների հավասարության և եղբայրության գաղափարը  և կամրապնդեն համագործակցությունը հանուն պայքարի:

Հիշեցնենք, որ «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը հայտարարել էր, որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք անվանելով «զուգահեռ պետություններ»: Նա մասնավորապես մատնանշել էր Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը, հայկական, հունական ու իսրայելական լոբբիները:

Նախորդող հրապարակումներ՝
http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1353

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}