Հասարակական11:05, 11 Հունվար 2014
Թուրք բանտապահները արգելել են Սևան Նիշանյանի կոչով հավաքված գրքերը ներս մտցնել

Պոլսահայ
գրող, լրագրող և լեզվաբան Սևան
Նիշանյանը,
ով ապօրինի
շինարարություն կատարելու մեղադրանքով թուրքական իշխանությունների կողմից 2 տարվա
ազատազրկման է դատապարտվել, համացանցում կատարած կոչ-գրառման միջոցով խնդրել է
ցանկացողներին գիրք նվիրաբերել բանտի գրադարանին, այն փոքր-ինչ կարգի բերելու
նպատակով:
Թուրքական
«Հաբեր
թուրք» էլեկտրոնային
լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվով Թորբալը բանտի
ղեկավարությունը, սակայն, չի թույլատրել հավաքված գրքերը մտցնել մեկուսարան:
Այս առիթով
Նշանյանի համացանցում կատարած գրագումից պարզ է դարձել, որ վերջինիս կոչին
հաջորդած 3 օրերի ընթացքում հավաքված է եղել ավելի քան 400 գիրք:
Գրառման մեջ Նիշանյանը
մասնավորապես ասել է. «Այսօր տնօրինությունից կանչեցին: պարզվեց, որ արգելվում է գրքեր ներս
մտցնել. «Բանտ
գիրք ուղարկելն արգելված է։ Եթե պետք լինի, պետությունը կուղարկի, դա քո պարտականությունը
չէ»,-ասեցին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |