Հասարակական10:23, 13 Հունվար 2014
Թուրքիայում 73 տոկոսը կարծում է, որ հակակոռուպցիոն օպերացիայի հետևում գյուլենական համայնքը

«Գենար» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում`
պարզելու դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն օպերացիայից հետո հանրության շրջանում
ինչ տեսակետներ կան տնտեսության և քաղաքականության վերաբերյալ: Հարցումն իրականացվել
է 30 քաղաքներում, մասնակցել է 3 181 քաղաքացի:
Սոցհարցման արդյունքները ներկայացնում է թուրքական «Սաբահ» թերթը: Ըստ այդմ` հարցվածների 73 տոկոսը կարծում է, որ հակակոռուպցիոն օպերացիայի հետևում կանգնած է ամերկաբնակ թուրք Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական համայնքը: 70.6 տոկոսը կարծում է, որ այդ ամենը կազմակերպել են օտարերկրյա ուժերը:
Այնուհետեև նշվում է, որ 63.3 տոկոսը համոզված է, որ դրա նպատակն է կանգնեցնել օրեցօր հզորացող Թուրքիային: Հարցին, թե արդյոք գյուլենական համայնքը երկրի ներսում ստեղծել է զուգահեռ պետությունը, հարցվածների 73.9 տոկոսը դրական պատասխան է տվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |