• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:56, 13 Հունվար 2014

Հայկո Բաղդադը բաց նամակ է հղել հայերին մեղադրող քուրդ գործչին

Հայկո Բաղդադը բաց նամակ է հղել հայերին մեղադրող քուրդ գործչին

«Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի վերջին հայտարարությունը, թե  հայկական, հունական ու իսրայելական լոբբիները «զուգահեռ պետություններ» են Թուրքիայի ներսում, մեծ իրարանցում էր առաջացրել թուրքական մամուլում և դարձել քննարկման առարկա:

Թուրքական «Թարաֆ» թերթի սյունակագիր հայազգի Հայկո Բաղդադը բաց  նամակ է հղել Հոզաթին՝  մի շարք հարցեր բարձրացնելով:

«Ո՞վքեր են այն հայերը և հույները, որոնք իբրև թե խոչընդոտում են Թուքիայի ժողովրդավարացմանը:

Թուրքիայում 60000 հայ, 20000 հրեա և 1500 հույն է մնացել:

Ձեր ասած «զուգահեռ պետություն» կառույցի   մեջ  վերոնշյալ ազգային փոքրամասնությունները տե՞ղ են գտնում:

Դուք կարծո՞ւմ եք, որ հայ, հույն և հրեա քաղաքացիները գործում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են հատուկ նշանակության բաժինը և JİTEM-ը,  որոնց  անունները հիշատակվում են մի շարք սպանությունների գործով:

Ձեր նշած ազգերի ներկայացուցիչներն արդյո՞ք մեր բարեկամներն են, որոնց սփյուռքահայեր ենք անվանում և ովքեր ցեղասպանության ենթարկվեցին, հայրենազրկվեցին ու գոյություն փորձում են  այլ երկրներում պահպանել:

Եթե այո, ապա  «ազգայնական հայ և հույն լոբիստական ուժերը» կոնկրետ ի՞նչ վնաս են հասցրել քրդական հարցի կարգավորման գործընթացին:

Հաշվի չե՞ք առնում, որ  ձեր արտահայտությունները  մեր բոլորի կյանքն անտանելի դարձնող այլտայացության համար գործիք կարող են դառնալ:

Չե՞ք կարծում, որ ձեր արտահայտությունները  առաջացնում են բարոյալքություն մի ժամանակահատվածում,  երբ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»  (HDP-ԺԴԿ) բոլոր ազգերին միավորելով,  պատրաստվում է մասնակցել ընտրություններին:

Գիտե՞ք, որ ձեր հայտարարությամբ վիրավորում եք յուրաքնաչյուր հայի, հույնի և հրեայի: Տեղյակ ե՞ք, որ ԺԴԿ-ում ընդգրկված են մեծ թվով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ»,-գրում է Բաղդադը` քուրդ գործչին հիշեցնելով, որ բազմաթիվ դժվարություններ հայերը, քրդերը և ազգային այլ փոքրամասնություններ միասին են հաղթահարել Թուրքիայում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}