• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:24, 14 Հունվար 2014

Թուրք պրոֆեսորը դատապարտել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը

Թուրք պրոֆեսորը դատապարտել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը

Վերջին օրերին Թուրքիայի հանրային ու լրագրողական շրջանակներում բուռն քննարկման առարկ ա է դարձել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) համանախագահ Բեսե Հոզաթի արած հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում պետական իշխանությանը զուգահեռ ձևավորված պետությունների մաս են կազմում ազգայնական հայերը, հույները և հրեաները: Հոզաթի այդ հայտարարությունը խստորեն քննադատել է պրոֆեսոր Ահմեթ Ինսելը: Նա տարակուսանքով ակնկալում է, թե արդյոք քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հղելիք ուղերձում կանդրադառնա խնդրին և վերջ կդնի այդ անհեթեթությանը:

Հիշեցնելով, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահներն արդեն դատապարտել են «ռասիսզմի գարշահատություն ունեցող այդ հայտարարությունը», Ինսելը ուշադրություն է հրավիրել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պահպանած լռության վրա: Դրա համար էլ, ըստ նրա, «ՔՀՄ»-ի գործադիր խորհրդի անդամ Ռըզա Ալթունը 2 օր անց կրկնեց իր գործընկերոջ այդ խայտարակ հայտարարությունը` ավելացնելով նոր դետալներ:

«Թուրքական պետության ներսում հայկական, հունական և հրեական ազդեցիկ լոբբի կա: Այդ լոբբիստական ուժերը, ելնելով իրենց հետապնդած շահերից, քրդական հարցի լուծումը նպատակահարմար չեն դիտում»,- ասել էր Ալթունը:

Ահմեթ Ինսելը, զարմանք հայտնելով Ալթունի այդօրինակ դատողության կապակցությամբ, գրում է. «Տեղյակ չեմ, թե Ռըզա Ալթունն ինչ տեսակ աշխարհում է ապրում և որտեղից է տեղեկություններ ստանում, բայց եթե նա իրոք հավատում է իր ասածին, թե Թուրքիայի ներսում ձևավորված հայկական, հրեական և հունական լոբբի կա, որը ազդեցություն ունի պետության վրա, ուրեմն պետք է կասկածել նրա հոգեկան առողջության վրա»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}