Հասարակական08:21, 16 Հունվար 2014
Թուրք գործիչ. «Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է»

Թուրքիայի Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպության նախագահ Սավաշ Էղիլմեզը հայտարարել է, թե Հայաստանը տարածաշրջանի ամենաղքատ երկիրն է, իսկ հայ ժողովրդի բարեկեցության մակարդակը օր օրի նվազում է:
Ըստ Էղիլմեզի՝ միայն թուրքերն են, որ հայերի նկատմամբ կարեկից են եղել, բարեկամաբար վարվել և չեն խաբել, իսկ մյուս պետությունները միշտ օգտագործել են հայերին և խաբել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը՝ Էղիլմեզը հայտարարել է, թե հայ ժողովրդին, որին Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո խաբում էին Անգլիան և Ռուսաստանը, այժմ սեփական երկրի ղեկավարներն են մոլորեցնում:
«Մինչդեռ հայ հասարակութունն ուշադրությունը կենտրոնացրել է ցեղասպանության խնդրի շուրջ»,- ընդգծել է թուրք գործիչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |