• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:42, 17 Հունվար 2014

Արա Գյուլերը հիվանդանոց է տեղափոխվել

Արա Գյուլերը հիվանդանոց է տեղափոխվել

Երեկ երեկոյան պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, պատճառը եղել է  երիկամային անբավարարությունը: Այժմ Գյուլերը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Գյուլերի առողջական դրության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ լուսանկարիչը երկար ժամանակ է՝ բուժում է ստանում երիկամային հիվանդության դեմ:

«Երեկ էլ Գյուլերը հիվանդանոց էր եկել բուժումը ստանալու համար, սակայն նրա ճնշումը ցածր է եղել, և բժիշկները որոշել են  բուժումը կատարել մասնագիտական հսկողության տակ»,-նշվում էհաղորդագրության մեջ:

Նշենք, որ  սոցցանցերում, հատկապես Twitter-ում լուրեր էին տարածվել, թե հայտնի լուսանկարիչը մահացել է, ինչի կապակցության թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց ցավակցությունն էին  հայտնել:

Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում:  1950 թվականից սկսել է զբաղել լրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկերներում:  Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է այնպիսի հայնտիների, ինչպիսիք են Ուինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբը,Պիկասոն, Սալվադոր Դալին, Ալֆրեդ Հիչքոքը, Մարիա Կալլասը,  Վիլյամ Սարոյանն ու Փարաջանովը և բազմաթիվ այլ հայտնիներ:
Արա Գյուլերին 2013-ին շնորհվել է ոսկե մեդալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}