Հասարակական10:46, 20 Հունվար 2014
Էրթուղրուլ Քյուրքչյու. «Թուրքիայում ամենքն էլ պետք է տեր լինեն իրենց ազգային ինքնությանը»

Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններում առաջադրված Հաթայի քաղաքապետի թեկնածու, «Ժողովրդի դեմոկրատիա»
կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Էրթուղրուլ Քյուրքչյուն Իսքենդերունում
հանդիպել է քաղաքացիների հետ: Նա ընտրողներին հավաստիացրել է, թե ամեն գնով
պայքարելու են, որպեսզի Թուրքիայում ազատություն լինի:
«Հասնելու ենք այն բանին, որ ամեն մեկը հպարտորեն ապրի, չվախենա իր կրոնական պատկանելության համար, ազատորեն ապրի: Ինչ գնով էլ լինի, մենք պայքարելու ենք այդ բաղձալի ազատությանը հասնելու համար: Նոր հասարակարգ ենք ուզում, հետդարձի ճամփա չկա այլևս»,- ասել է քաղաքապետի թեկնածուն:
Նա նաև նշել է, որ իրենց նպատակն է Թուրքիայում անվտանգ դարձնել ազգային փոքրամասնությունների կեցությունը: Ըստ նրա` արաբին արաբ, թուրքին թուրք, քրդին քուրդ, հային հայ, չերքեզին չերքեզ պետք է ասել: Ամենքն էլ պետք է տեր լինեն իրենց ազգային ինքնությանը: Ժողովուրդները նախ պետք է հավասար դիտվեն հետո նոր եղբայր լինեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |