Հասարակական08:31, 20 Հունվար 2014
Թուրքիայում Անկարայի հայերի մասին աշխատություն է լույս տեսել

Թուրքիայում լույս է տեսել «Խոսում են Անկարայի հայերը» աշխատությունը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` «Հրանտ Դինքի
հիմնադրամի» կողմից
հրատարակված գիրքը անդրադառնում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ապրած ու ապրող
հայերի պատմությանը: Գիրքը «Լռության ձայնը» աշխատության 3 հատորներից մեկն
է: Առաջին հատորը կոչվում է «Խոսում են Թուրքիայի հայերը» , երկրորդը` «Խոսում են
Դիարբեքիրի հայերը», իսկ ահա 3-րդ գրքի հերոսները Անկարայի հայերն են: Գրքում տեղ են գտել անկարացի հայերի հետ անցկացված 10 հարցազրույց:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ գրքից, որտեղ անկարացի հայերը պատմում են իրենց
կյանքի մասին.
35-ամայ տղամարդ «Դպրոցում սկսեցի կամավոր հաճախել կրոնի դասերի: Կրոնամոլ ուսուցիչը սկսեց ինձ հատուկ ուշադրություն դարձնել: Գիտեևր, որ հայ եմ ու ցանկանում էր իր կրոնը ինձ պարտադրել: Իսկ երբ սպանվեց Հրանտ Դինքը ,ես բանակում էի: Երբեք չեմ մոռանա այն զգացումը, երբ գիտակցեցի, որ ինձ շրջապատող ոչ մի զինծառայող Դինքի մասին լավ չի արտահայտվում»:
67-ամյա տղամարդ. « Ես հայկական ազգանուն ունեի, սակայն երբ ազգանվան օրենքը դուրս եկավ, մեզ ասեցին` «օրենք պահաջում է, որ թուրքական ազգանուն վերցնեք»: Երեխաներիս հայկական անուններով անվանակոչեցի ու աղջիկս անվան պատճառով դպրոցում շատ դժվարություններ ունեցավ: Հետաքրիր է, որ, երբ իմ մասին հարցնում են, այստեղ բոլորը ասում են «Այս մարդը մահմեդական չէ, բայց ազնվիվ մարդ է» :
Նշենք, որ մինչև 1915 թվականը Անկարայում ապրել է 28 հազար 858 հայ, որոնց 70%-ը կաթոլիկ են եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |