• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:49, 22 Հունվար 2014

Թուրք «գորշ գայլերը» մտադիր են Երևանում լրատվական գործակալության գրասենյակ բացել (լուսանկարներ)

Թուրք «գորշ գայլերը» մտադիր են Երևանում լրատվական գործակալության գրասենյակ բացել (լուսանկարներ)

Հայկական «Անկախ» լրատվական կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել:

«
Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և  թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման  թույլտվություն ստանալու և Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար: Նրանք  հանդիպում ունեցան  նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի արձագանք կառաջացնի Հայաստանում  թուրքական լրատվական գործակալության գրասենյակի բացումը»,- տեղեկացնում է «Անկախը»:

Թուրք պրոֆեսոր Հասան Օքթայը երևանյան հանդիպումների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել ու լուսնկարներ է հրապարակել: Իր գրառումներում նա Երևանն անվանում է Ռեվան (Revan): Ուշագրավ են հատկապես այն լուսանկարները, որոնցից  ակնհայտ է դառնում, որ 
Օքթայը և իրեն ընկերակցող թուրքերը «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ են կամ գոնե համակիր, քանի որ նրանք լուսանկարվելիս ցուցադրում են «Գորշ գայլեր»-ի սիմվոլիկան արտահայտող ձեռքի հատուկ նշանը:

Ն
շենք, որ «Գորշ գայլեր» (Bozkurt) թուրքական ծայրահեղական կազմակերպությունը համարվում է ահաբեկչական, որի հիմնական թիրախը մշտապես եղել են Թուրքիայում գտնվող ազգային փոքրամասնությունները՝ մասնավորապես հայերը: Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ «գորշ գայլեր» համալրել են ադրբեջանական զինուժը:

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը Թուրքիայի խորհրդարանում երրորդ տեղով ներկայացված ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունն է: «Գորշ գայլեր»-ն ունեն իրենց սիմվոլիկան արտահայտող ձեռքի հատուկ նշան, որն ունի հետևյալ նշանակությունը:

Ճկույթը թրքության խորհրդանիշն է, իսկ  ցուցամատը` իսլամի: Այս երկու մատներն ազատ են, մյուս երեք մատները՝ մատնեմատը, միջնամատը և բթամատը, որ միացած են իրար, կնիք են խորհրդանշում, այսինքն` թրքության և իսլամի կնիքը աշխարհի վրա:

Հավելենք, որ գայլը թուրքերի տոտեմն է, նրանց պաշտամունքի առարկան: Ըստ նրանց՝ թուրքերի պապերին Հեռավոր Արևելքից մինչև Փոքր Ասիա ընկած ճանապարհին առաջնորդում էին գորշ գայլերը:

















Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}