• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:16, 22 Հունվար 2014

Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահ է ընտրվել հայազգի Նորայր Իշլերը

Ստամբուլի ոսկերիչների պալատի  նախագահ է ընտրվել հայազգի Նորայր Իշլերը

2014 թվականի հունվարի 16-ին տեղի են ունեցել  Ստամբուլի ոսկերիչների պալատի  նախագահի ընտրությունները:
Ընտրություններում հաղթել է ZELA-ի տնօրեն հայազգի Նորայր  (Համբարձումյանը) Իշլերը: Նա հավաքել  է 358 ձայն՝ 58 ձայնով հետ թողնելով իր հիմնական մրցակցին:

Թուրքական «T24» լրատվական կայքի հայազգի հոդվածագիր Րաֆֆի Հերմոնն անդրադարձել է թեմային:
Հոդվածագիրը Նորայր Իշլերին բնութագրել է որպես ազնիվ, հավասարակշռված,  ինքնավստահ, խարիզմատիկ անձնավորություն:
Հեղինակը
նշում է, որ այս ընտրությունը բոլոր առումներով՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական, ժողովրդավարություն վառ օրինակ է:
 
Սակայն Րաֆֆի Հերմոնը հոդվածում ուշագրավ  զուգահեռներ է անցկացրել՝ մի կողմից հիշեցնելով հայերի նկատմամբ անարդարությունները (Ստամբուլում հայ ծեր կանանց վրա իրականացված հարձակումները, Հրանտ Դինքի  սպանության գործով դատավարությունը, որը մեղավորների չբացահայտելու համար պետության արածները թաքցվում են, ապացույցները՝ վերացվում, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ազգությամբ հայ ժամկետային զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունը), իսկ  մյուս կողմից  մատնանշելով «Դրամատուրգների միության» նախագահի պաշտոնում  գրող Ալին Թաշչյանի ընտրվելու, Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահի ընտրություններում  Նորայր Իշլերի հաղթանակի օրինակները:

Հոդվածագիրը նշում է, որ բոլոր վատ երևույթները  ահեղ դատաստանի նախորդող շրջան է հիշեցնում:

Նա համոզված է, որ
ահեղ դատաստանից խուսափելու միայն մեկ ճանապարհ կա: Այն է՝ պետք է թույնը հակաթույնով  փոխարինել և կրակի վրա բենզինի փոխարեն ջուր լցնել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}