Հասարակական14:36, 23 Հունվար 2014
Հրդեհ Ստամբուլի հայկական դպրոցին հարակից տնակում. աշակերտները տարհանվել են

Ստամբուլի
Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական Վարթուհյան նախակրթարանին հարակից տնակում դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է թուրքական «Օզելհաբեր» լրատվական
կայքը:
Բռնկված
հրդեհի պատճառով հայկական դպրոցը ծխով է լցվել: Ծխի պատճառով դասը դադարեցվել է և
դպրոցի 86 աշակերտները
դուրս են բերվել
բակ: Այնուհետև
նրանց տարել են մոտակայքում
գտնվող հայկական եկեղեցի:
Մինչև հրշեջների ժամանելը, կրակը փորձել են մարել
հայկական դպրոցի ուսուցչուհիները:
Դպրոցի տնօրենը նշել է, որ
դպրոցը որևէ վնաս չի կրել, պարզապես այն լցված է եղել
ծխով և որպեսզի
երեխաները չծխահարվեն, նրանց
ապահով վայր են տեղափոխել: Տնօրենը հավաստիացրել է, որ
կես ժամից երեխաները կվերադառնան դասի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |