Հասարակական13:00, 23 Հունվար 2014
Հաշմանդամ դարձած պատանու ծնողները պահանջում են Էրդողանի կառավարության հրաժարականը

2013 թվականի ամռան սկզբին Ստամբուլի Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից
հակակառավարական հզոր ցույցերի վերածված հանրային բողոքը սաստելու համար թուրքական
ոստիկանությունը իրականացրել էր անհամաչափ ուժային գործողություններ: Դրանց
արդյունքում, ի թիվս այլ քաղաքացիների, մարմնական վնասվածքներ էր ստացել նաև
18-ամյա Մուստաֆա Ալին: Իզմիրաբնակ այս թուրք պատանին գեզիի ցույցերի ժամանակ
հարձակման էր ենթարկվել ոստիկանների կողմից և գլխի շրջանում ստացել գազային
ատրճանակից հասցված ծանր վնասվածք: Բժիշկներին հազիվ է հաջողվել փրկել պատանու
կյանքը:
Ծանր վնասվածքի հետևանքով Մուստաֆան արդեն տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ և մեծ մասամբ կորցրել է խոսելու կարողությունը: Պատանու հայրը թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենց աջակցություն են ցուցաբերում միայն ընդդիմադիր պատգամավորները, իշխանական ճամբարից չկա ոչ մի ուշադրություն: Ու դեռ այդքանից հետո հաշմանդամ դարձած պատանուն պատասխանատվության ենթարկելու մասին ծանուցագիր են ստացել դատարանից: Մուստաֆայի ծնողները պահանջում են թուրքական կառավարության հրաժարականը և նույնը պահանջի կոչով դիմում բոլոր ծնողներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ: Պաշտոնական տվյալներով` տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել շուրջ 4 հազար մարդ, 5 մարդ զոհվել էր, իսկ շուրջ 5 հազար մարդ ձերբակալվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |