• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:08, 29 Հունվար 2014

Օսմանյան բանակի հայ սպայի թոռնուհին երկու ժողովուրդներին կոչ է անում հաղթահարել անցյալի վիշտը

Օսմանյան բանակի հայ սպայի թոռնուհին երկու ժողովուրդներին կոչ է անում հաղթահարել անցյալի վիշտը

Օսմանյան բանակում որպես սպա ծառայություն կատարած, մի քանի պատերազմի այդ թվում՝ Դարդանելի ռազմական գործողություներին մասնակցած ու մեդալների արժանացած հայազգի Միհրան Մեսրոպյանը պատերազմից հետո հեռանում է Թուրքիայից:  Մեսրոպյանը տաղանդավոր զինվորական լինելուց զատ նաև ճարտարապետ էր, ում գործերում, ինչպես թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքն է նշում, առավել դրսևորվել է իսլամական ճարտարապետությունը: 

Մեսրոպյանի ամերիկաբնակ թոռնուհին՝ Քերոլին Մեսրոպյան-Հիքմանը, ով արվեստի պատմության մեջ է մասնագիտանում, իր պապի կյանքն ու գործունեությունն ամփոփել է իր մագիստրոսական թեզի մեջ:

Այսպիսին է ԱՄՆ գաղթած ու այնտեղ ճարտարապետական գործունեությունը շարունակած Միհրան Մեսրոպյանի կյանքի պատմությունը:  

1889 թվականի Աֆյոնքարահիսարում ծնված և 1914-ի հոկտեմբերին սպայական դպրոցն ավարտած Մեսրոոպյանը Դարդանելի պատերազմի ժամանակ ծառայության է անցնում ինժիներական վաշտում:

Ծառայության ընթացքում Օսմանյան բանակի հաջող գործողություններին նպաստելու համար արժանացել է Օսմանյան կայսրության և Գերմանիայի Կարմիր Խաչի մեդալների:  

Մեսրոպյանը, ճարտարապետություն է սովորել ներկայումս Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի ինստիտուտ անունը կրող Գեղարվեստի դպրոցում, իր նշանակալի ներդրումն է ունեցել Դոլմաբահչե պալատի, ինչպես նաև Ստամբուլի Բեյօղլուի թաղամասի մի շարք շենքերի վերակառուցման գործում:

1915-ին Մեսրոպյանը մեծ ցավ է ապրում: Աֆյոնքարահիսարում բնակվող ընտանիքի անդամները և հարազատները՝ ընդհանուր թվով 15 հոդի զոհ են գնում ցեղասպանության ժամանակ իրագործված ջարդերին: 1921-ին Մեսրոպյանը գաղթում է ԱՄՆ: Այստեղ Մեսրոպյանը Թուրքիայի նկատմամբ վրեժ ու ատելություն չի տարածում, այլ շարունակում է ճարտարապետական գործունեությունը՝ իսլամական ճարտարապետությունը ձուլելով արևմտյան ճարտարապետության հետ: ԱՄՆ-ում ևս հեղինակում է մի շարք շինություններ, որոնցից առավել հայտնիները «Hay Adams» և «St. Regis» հյուրանոցներն են: Մեսրոպյանը կյանքից հեռանում է 1975 թվականին 86 տարեկան հասակում:

Մեսրոպյաի թոռնուհին, ով իր թեզի մասին խոսել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողի հետ, նախ պատմել է, որ իր պապի՝ Օսմանյան կայսրությունում ծավալած ճարտարապետական գործունեության մասին նյութեր չի ունեցել ու ավելի ուշ միայն կարողացել է այդ մասին տեղեկություններ հավաքել:

Վերջինս անդրադարձել է նաև ցեղասպանությանը, ցավ հայտնել իր նախնիների համար, ու կոչ արել երկու ժողովուրդներին հաղթահարել անցյալի դառնությունները՝ միմյանց հետ հաշտ ապրելու համար: Այս առիթով նա  մասնավորապես ասել է. «1915 թվականի դեպքերը երկու կողմերին վնաս են պատճառում: Այսօրվա մեր փոխադարձ սառնությունը որևէ գործի օգուտ չի բերում: Բարկությունը, դժգոհությունը, նեղացածությունն ու իրականություններին նայելու ցանկության բացակայությունը մեզ ի՞նչ օգուտ է բերում: Հարցը երկու կողմերին է վերավերվում: Չեմ կարծում, որ այս վիճակը որևէ արդյունք կտա: Ըտանիքիս պատահածի համար շատ եմ ցավում: Ցավում եմ 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ ու 1920-ականների սկզբին ցաքուցրիվ եղած հայերի, հույների ու թուրքերի համար, հատկապես նրանց համար, ովքեր որևէ բանի հետ կապ չունեին: Չեմ ասում, թե նրանց մոռանանք, անշուշտ պետք է հիշենք, սակայն երկու կողմերն էլ պետք է կարողանան հաշտվել ու ապրել կողք կողքի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}