• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:09, 30 Հունվար 2014

Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին

Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին

Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հիմնադիր Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին:
Թուրքական «Միլլիյեթ» թերթի տեղեկացմամբ՝  Օջալանն իր նամակում նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել:

Օջալանը նշել է, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի  ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք:
«
Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի»:

Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի  և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու:

Հիշեցնենք, որ Օջալանը հայտնել էր, որ հայ ժողովրդին նամակով դիմելու էր Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, սակայն Արդարադատության նախարարությունը նամակը Իմրալըի հանձնաժողովին է հանձնել միայն երեկ:

Օջալանը նամակով ցանկանում է մեղմել  «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի հակահայկական հայտարարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Բեսե Հոզաթը հայտարարել էր որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք անվանելով «զուգահեռ պետություններ»: Նա մասնավորապես մատնանշել էր Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը, հայկական, հունական ու իսրայելական լոբբիները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}