• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:22, 31 Հունվար 2014

Դիարբեքիրի հայկական եկեղեցին մնացել է առանց հոգևոր հովվի

Դիարբեքիրի հայկական եկեղեցին մնացել է առանց հոգևոր հովվի

Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարքբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին մնացել է առանց հոգևոր հովվի, այդ պատճառով էլ եկեղեցում կանոնավոր ծիսական արարողություններ չեն արվում:

Եկեղեցին 
32 տարի դադարից հետո 3 տարի առաջ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական հիմնադրամի ջանքերով: Հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայի պնդմամբ` իրենք արդեն  այս հարցով դիմել է Պոլսո պատրիարքությանը, սակայն այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրիարքարանը հոգևորականների քանակի առումով խնդիր ունի, ու պատճառով դեռևս ոչ մեկին չեն կարող նշանակել: 

Թուրքայը
թուրքական «Անադոլու » լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հիշեցրել է, որ եկեղեցին վերաբացվել է 2011 թվականին և բացումից ի վեր եկեղեցում պատարագ մատուցվում է միայն հատուկ օրերին և կրոնական տոների ժամանակ, երբ Ստամբուլից հատուկ հոգևորական է հրավիրվում:

Նա ասել է, որ  քանի որ Թուրքիայում ճեմարաններ չեն գործում, հոգևորական դառնալ ցանկացողները Երուսաղեմում են կրթություն ստանում:
«Մենք չգիտենք, թե մեր եկեղեցում երբ հոգևորական կնշանակեն: Սա շատ կարևոր եկեղեցի է, և այստեղ պետք է կանոնավոր պատարագ մատուցվի» ,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.: Եկեղեցու զանգակատունը բարձր է եղել շրջակա մզկիթների աշտարակներից, այդ պատճառով մահմեդականները1915-ին հրետակոծել և մասամբ փլուզել են այն: Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական զորքերի համար եկեղեցու շենքը ծառայել է որպես զինվորական շտաբ: Իսկ հետպատերազմյան տարիներին հայկական այդ եկեղեցին օգտագործվել է որպես բամբակի պահեստ:

2011 թ.-ին եկեղեցին 32 տարվա դադարից հետո նորից բացել է իր դռները հավատացյալների համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}