Հասարակական07:44, 31 Հունվար 2014
Օզսահակյանը պահանջում է, որ Թուրքիան աշխատավարձ վճարի եկեղեցու սպասավորներին

Թուրքահայության հիմնադրամների խորհրդի
ղեկավար Նազարեթ Օզսահակյանը դիմել է Թուրքիայի կառավարության կրոնական հարցերով
վարչությանը` պահանջելով, որպեսզի ազգային փոքրամասնությունների հոգևորականների
աշխատավարձերը վճարվեն պետության միջոցներով, քանի որ համայնքներն ի վիճակի չեն
վարձատրել եկեղեցու սպասավորներին: Ի պատասխան վերոնշյալ դիմումին` կրոնական
հարցերի վարչությունից արձագանքել էին.
«Մենք վճարում ենք ձեր էլեկտրականության ծախսերը: Իսկ հոգևորականներին աշխատավարձ տալու կանոնակարգ չունենք»:
Օզսահակյանը չի ընկրկել և որոշել է այլ ատյաններում ևս բարձրացնել այդ հարցը: Ըստ «Հաբերթուրք» լրատվական կայքի` նա դիմել է Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանին` Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուին:
Օզսահակյանը նկատել է տալիս, որ Թուրքիայի քաղաքացիների միջև անհավասարություն կա: Ըստ նրա` հոգևորականներն ու իմամները (մուսուլմանական հոգևորական) պետք է հավասար դիտվեն պետության կողմից:
«Մենք ցանկանում ենք, որ ինչպես հարկ վճարելու դեպքում ենք հավասար, այնպես էլ քաղաքացիության իրավունքներից օգտվելու դեպքում հավասար լինենք: Եթե մեր պահանջը չբավարարվի, կդիմենք Սահմանադրական դատարան»,- հայտնել է Օզսահակյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |