• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:35, 31 Հունվար 2014

Թուրք հոդվածագիր. «Աբդուլլահ Օջալանի իրական անունը Արթին Հակոբյան է»

Թուրք հոդվածագիր. «Աբդուլլահ Օջալանի իրական անունը Արթին Հակոբյան է»

Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր, այժմ Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանին թուրքերը բազմիցս վերագրել են հայկական ծագում, իսկ Թուրքիայի դեմ տասնամյակներ շարունակ անջատողական պայքար մղող ՔԲԿ-ը` հայկական նախագիծ:

Նման բնույթի հերթական հրապարակմանը հանդիպում ենք ամերիկաբնակ թուրքերի «turknorthamerica.com» լրատվական կայքում: Հոդվածի հեղինակ Արմաղան Յըլմազը, Օջալանին ահաբեկիչ անվանելով, քննության է առնում վերջինիս էթնիկ ծագումը: Յըլմազը չի ստույգ հիմնավորում կամ փաստարկում Օջալանի հայկական ծագման մասին տեղեկությունը, բավարարվում է միայն հետևյալ անորոշ հղումով` «մի շարք աղբյուրներ»:

Ավելին` հոդվածագիրն ափսոսանք է հայտնում, որ Թուրքիայի կառավարությունն ու զանգվածային լրատվամիջոցները խորամուխ չեն լինում Օջալանի հայկական ծագման խնդրի մեջ: Նա ուշադրություն է հրավիրում Օջալանի կենսագրության վրա:

«Օջալանի հայրը հայկական ծագում ունի: Ընտանիքն Ամարա (Օմերլի) գյուղից է, որը հայկական հնագույն բնակավայր է: 1915-ից հետո բնակեցվել է քրդերով: Աբդուլլահ Օջալանին ընտանիքում անվանում էին Արթին, ազգանունն էլ` Հակոբյան»:

Յըլմազը հիշատակում է Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-MHP) ներկա պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի մասին, ով տարիներ առաջ հայտարարում էր, թե քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության մեջ բազմաթիվ հայեր կան:

Յըլմազը նշում է, որ Օջալանի հայկական ծագման մասին լուրերը նոր չեն և վաղուց են շրջանառվում: Սակայն առ այսօր ոչ պետության ոչ էլ թեմային առնչակից անձանց կողմից ոչ հերքվում է, ոչ էլ` հաստատվում:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}