Հասարակական12:37, 03 Փետրվար 2014
Հակակոռուպցիոն օպերացիայից հետո Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշն ընկել է

Թուրքիայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն աղմկահարույց օպերացիայից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշը նվազել է:
Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է սոցհարցման տվյալները, որոնք կատարվել են 42 նահանգում: Սոցհարցմանը մասնակցել է 3038 քաղաքացի: Սոցհարցման նպատակն է ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտություններից առաջ պարզել բնակչության կողմնորոշումը:
Ըստ սոցհարցման արդյունքների՝ իշխող ԱԶԿ-ի պատմության ընթացքում ամենացածր վարկանիշն է գրանցվել:
ԱԶԿ-ին կողմ է արտահայտվել 36,4 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն իր ձայնը տվել է 28,8 տոկոսը, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ 20,5 տոկոսը, քրդական « Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը՝ 7,4 տոկոսը:
Նշվում է, որ ավելացել է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հանդես չբերող քաղաքացիների թիվը: Նրանց թիվը կազմում է հարցվածների 21,5 տոկոսը: Իսկ 18,7 տոկոսը հայտնել է, որ իր ընտությունը կախված է թեկնածուի անձից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |