Հասարակական12:34, 07 Փետրվար 2014
Ստամբուլի հայկական հիվանդանոցին է վերադարձվել նախկինում խլված անշարժ գույքը

Թուրքիայի հայկական համայնքին է վերադարձվել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի
հիմնադրամին պատկանող 49.259 քմ հողատարածքը, որի վրա այժմ գործում են
մարզական հաստատություններ, շուկա և ավտոկայանատեղի: Ինչպես հայտնում է Ստամբուլում
հրատարակվող երկլեզու «Ագոս» շաբաթաթերթը, Թուրքիայի կառավարության հիմնադրամների
գլխավոր խորհրդի ընդունած որոշումից հետո նշյալ անշարժ գույքը գրանցվել է
հայապատկան տարածք և տրվել` սեփականության համապատասխան վկայականով:
Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն համայնքի անունից գոհունակություն է հայտնել, որ օրինականորեն տիրոջն է վերադարձվել հայապատկան անշարժ գույքը:
«Տարիների մեր պայքարը և երազանքը վերջապես դարձավ իրականություն: Այս
ձեռքբերումը կարևոր է այն առումով, որ համայնքի ու հիմնադրամի վաղվա օրվան ավելի
վստահ կարողանանք նայել»,- ասել է Շիրինօղլուն` շնորհակալություն հայտնելով
թուրքական կառավարությանն ու մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նշենք, որ վերադարձված այդ տարածքը նախկինում` 1964-ին, խլվել էր հայերից ու հանձնվել Ստամբուլի Զեյթինբուրնու և Բույուքշեհիր թաղապետարանների ենթակայությանը:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը նշյալ իրադարձությունը բնորոշել է հետևյալ կերպ. «Հայկական համայնքին է վերադարձվել ամենաթանկ անշարժ գույքը Հանրապետական Թուրքիայի ողջ պատմության ընթացքում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |