Հասարակական14:28, 10 Փետրվար 2014
Ուլուդաղ լեռան վրա մոլորված վրաստանցի զբոսաշրջիկին փրկել է հայ ընկերոջն ուղարկած «tweet»-ը

Թուրքիայի Ուլուդաղ լեռան վրա մոլորված Վրաստանի քաղաքացի Միկոլոս Օմարովին փրկել է
ընկերոջը` ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանին ուղարկած «tweet»-ը:
29-ամյա Միկոլոս Օմարովը և 27-ամյա Աշոտ Սուքիասյանը Ուլուդաղում անցկացնում էին
իրենց հանգիստը: Սակայն երեկ առավոտյան Միկոլոս Օմարով դահուկով սահելու ժամանակ
մոլորվել է: Նա կորցրել է ճանապարհը զրոյական զրոյական տեսանելիության պատճառով և
թաղվել է ձյան մեջ: Միկոլոսը մոտ 30 րոպե փորձել է դուրս գալ ձյան միջից և գտնել ճանապարհը, սակայն,
տեսնելով, որ իր ջանքերը անիմաստ են ընկերոջը`
Աշոտ Սուքիասյանին Twitter սոցիալական ցանցի միջոցով նամակ է ուղարկել,
գրելով` «Ճանապարհս կորցրել եմ, ցրտահարվում եմ»: Աշոտը այս մասին արագ տեղեկացրել
է իրավապահ մարմիններին, որոնք էլ 10 հոգանոց փրկարար խմբով սկսել է որոնման
աշխատանքները:
2 ժամ անց փրկարարները գտել են Միլոսին` մինչև ծնկները ձյան մեջ թաղված: Նրան արագ
տեղափոխել են հիվանդանոց` փրկելով ցրտահարությունից: Այս մասին
տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |