Հասարակական08:45, 11 Փետրվար 2014
Արտակարգ իրավիճակների դասընթացներ Թուրքիայում` հայերի մասնակցությամբ

Եվրոպական միության (ԵՄ) և երիտասարդական ծրագրերի կենտրոնի նախագահության
աջակցությամբ արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն անվամբ երիտասարդական
նախագծի գործունեությունը իրականացվել է Թուրքիայի Աքսարայ նահանգի համանուն
քաղաքում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբեր 01» լրատվական կայքը հայտնում է, որ նշյալ նախագծի գործադրումն Աքսարայում մեկտեղել է 5 երկրների ներկայացուցիչների (Հայաստան, Իտալիա, Բուլղարիա, Մոլդովա, Ուկրաինա): Համատեղ կազմակերպվում են առօրյա կյանքում հանդիպող արտակարգ իրավիճակների դեպքում առաջին օգնության ցուցաբերման տեխնիկայի մասին տեսական ու գործնական դասընթացներ: Աքսարայի և Անկարայի համալսարանի ուսանողները ևս մասնակցել են այդ դասընթացներին:
Ենթադրյալ արտակարգ իրավիճակների դերում հանդես են եկել երկրաշարժը, ջրահեղձ լինելը, հրդեհը, շնչուղիների խցանումը, սրտի կաթվածը և այլն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |