Հասարակական14:12, 11 Փետրվար 2014
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ վարչապետից բարոյական փոխհատուցում են պահանջում

Գյուլենական համայնքին մաս կազմող մի խումբ քաղաքացիներ Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած «լրտեսություն», «զուգահեռ պետություն», «սուտ
մարգարե» արտահայտությունների համար պատրաստվում է դատական հայց ներկայացնել նրա դեմ` բարոյական փոխհատուցման
պահանջով:
Անթալիայի դատարանի շենքի առջև խմբված 21 գյուլենականներ իրենց անհանգստությունն են հայտնել Էրդողանի կիրառած վերոնշյալ բառապաշարի կապակցությամբ: Խմբի խոսնակ հանդես եկած Շուքրու Ջեյլանը թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ Էրդողանը բացեիբաց ոտնահարում է մարդու իրավունքները, դրսևորում է հակադեմոկրատական վարքագիծ` ոչ վայել առաջնորդին:
Նշենք, որ Էրդողանը սուտ մարգարե էր անվանել գյուլենական համայնքի ղեկավար ամերիկաբնակ թուրք առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |