Հասարակական08:21, 12 Փետրվար 2014
Թուրքիայի գրաքննիչ վարչապետի ծաղրանկարը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ 2013-ին Թուրքիան
ցնցած Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ Մարրոկոյից զանգահարել է
«ՀաբերԹուրք» հեռուստատեսություն և հրահանգել եթերից հեռացնել ընդդիմադիր առաջնորդ
Դևլեթ Բահչելիի մասին լրատվությունը (վազող տող):
«Այո, ես զանգահարել եմ, քանի որ վազող տողերում մեզ հասցեագրված վիրավորանքներ կային: Հետները (ՀաբերԹուրք) խոսեցի և նրանք արեցին այն, ինչ հարկավոր էր: Պատահել է, որ ես կամ իմ ընկերները հրապարակված վիրավորանքների կապակցությամբ ձեր թերթին էլ ենք դիմել»,- պատասխանել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օրերս ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն խորհրդարանում հնչեցրել էր Էրդողանի վերոնշյալ զանգի ձայնագրությունը և վարչապետին մեղադրել գրաքննության մեջ:
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է երկրում մեծ աղմուկ հանած այդ հեռախոսազանգի ու մամուլի գրաքննության թեմային: Իր ծաղրանկարի հերոս է դարձրել Թուրքիայի վարչապետին և հեռուստատեսային լրատվությանը:
Հեռուստացույցի էկրանին լուրերի փոխարեն պատկերված է հետևյալ գրությունը. «Ես բան չգիտեմ, իմ մեծավորը կիմանա»: Իսկ բազկաթոռին թիկնած Էրդողանը հեռախոսով հրահանգներ է տալիս լրատվամիջոցի ներկայացուցչին` ասելով «Ալո, Ֆաթիհ, շատ լավ հիմա լավ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |