• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:41, 14 Փետրվար 2014

Հասան Ջեմալ. «Էրդողանը փորձում է կտրել համացանցի լեզուն»

Հասան Ջեմալ. «Էրդողանը փորձում է կտրել համացանցի լեզուն»

Ջեմալ փաշայի թոռը՝ հայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալը,  բացահայտել է թուրքական «Միլլիյեթ» թերթից դուրս գալու պատճառները:
Ջեմալը հայտնել է, որ ինքը հեռացել է այն բանից հետո, երբ վարչապետ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել «Միլլիյեթ» թերթի ղեկավարի հետ:

Թուրքական «Հաբեր թուրք»  հեռուստաալիքին հյուրընկալված լրագրողը նշել է, որ դեմ է ժողովրդավարական արժեքների, իրավունքի, ազատությունների մասին իր ընկալումներին  հակառակ կիրառվող  քայլերին:
«Վարչապետ Էրդողանը  ժողովրդավարության և իրավական հարցերում ձեռնարկած քայլերով  սպանում է ժողովրդավարությունը  և իրավունքը», - ասել է Ջեմալը:

Ըստ Ջեմալի՝ Էրդողանի մեջ ժողովրդավարության հանդեպ վախ կա, որը գնալով խորանում է:

Լրագրողի խոսքերով Էրդողանի խորացող վախը զգացվում է բոլոր բնագավառնում՝ լրատվական դաշտում, իրավական հարթությունում, ժողովրդավարական  իրավունքների հարցում: Իսկ այժմ էլ հերթը համացանցին է հասել: Վարչապետ Էրդողանը  այդ վախի պատճառով այժմ համացանցի լեզուն է փորձում կտրել:

«Չեմ կարծում, որ մի վարչապետ, ով արհամարհում է դատական համակարգի ա
կնախությունը, ժողովրդավար, իրավական պետությունը, վերահսկում է լրատվական դաշտը, կտրում է համացանցի լեզուն, կարող է  խաղաղության գործընթացում որևէ դրական բան անել»,- հավելել է Հասան Ջեմալը:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը 15 տարվա աշխատանքից հետո հեռացվել էր «Միլլիյեթից» 2013 թվականին: Դեռևս այն ժամանակ տեղեկություններ  էին շրջանառվում, որ հեռացման պատճառը Ջեմալի հոդվածներն էին, որոնք դուր չէին եկել  վարչապետ Էրդողանին:

Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիայի վարչապետը  խառնվում է լրատվամիջոցների գործերին: Վերջերս նման դեպքի մասին բացահայտել էր Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Նա հայտարարել,  թե  վարչապետը պահանջել է գրաքննել իր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի ելույթը՝ որպես ապացույց ներկայացնելով Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}