Հասարակական12:39, 17 Փետրվար 2014
Թուրքիայում աճել է գործազրկությունը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականի մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկրի գործազրկության և զբաղվածության վերաբերյալ տվյաներ՝ ի համեմատություն նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի:
Ըստ այդմ՝ Թուրքիայում գործազուրկների ընդհանուր թիվն ավելացել 154 հազարով՝ հանելով 2 միլիոն 784 հազարի: Գործազրկության տոկոսն ավելացել է 0,5 տոկոսով՝ դառնալով 9,9 տոկոս:
Ոչ գյուղատնտեսական սեկտրին բաժին ընկնող գործազրկության մակարդակը աճել է 0,3 տոկոսով՝ հասնելով 12 տոկոսի: 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը հասել է 19,3 տոկոսի՝ ավելանալով 0,5 տոկոս:
Զբաղվածության մակարդակը նույն ժամանակահատվածի համար նվազել է 0,4 տոկոսով և այժմ կազմում է 45,5 տոսկոս:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը ներկայացրել է մարդկանց զբաղվածության տոկոսային ցուցանիշներն՝ ըստ
ոլորտների.
- Գյուղատնտեսություն` 22,5 տոկոս
- Արդյունաբերություն` 19,4 տոկոս
- Շինարարություն` 7,4 տոկոս
- Սպասարկման ոլորտ` 50,7 տոկոս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |