Հասարակական09:39, 20 Փետրվար 2014
Հրանտ Դինքին թիրախ դարձրեց «Hurriyet» պարբերականը

Մամուլի
ազատության հարցը վերջերս առավել ակտուալ է դարձել Թուրքիայում: «Հաբերյոլդա»
կայքն անդրադարձել է մամուլի հրապարակումներում տեղ գտած այն գլխագրերը, որոնք
բնորոշվում են իբրև խոսքի ազատության դրևսորում, բայց ծանր հետևանքների են բերում:
Ուշադրություն է հրավիրում վիրավորող կամ վարկաբեկիչ երանգ ունեցող վերնագրերի
վրա, որոնք, ըստ նշյալ կայքի, սևացնում են մամուլի համբավը որպես այդպիսին:
Այդ համատեքստում աղբյուրն անդրադարձել է պոլսահայ անվանի գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության պատճառներից մեկին` «Հյուրրիեթ» պարբերականի հրապարակմանը:
«Աթաթուրքի հոգեզավակ «Սաբիհա Գյոքչենի 80 տարվա գաղտնիքը» հոդվածը նախ տպագրվեց «Ակոս»-ում, այնուհետև «Հյուրիիյեթ»-ը արտատպեց նշյալ հոդվածը, արդյունքում բորբոքեց կրակը և նյութի հեղինակ Հրանտ Դինքին դարձրեց թիրախ»,- ընդգծում է կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |