Հասարակական12:50, 26 Փետրվար 2014
Մարինա Գրիգորյան. Սումգայիթյան ոճրագործություների մասին նոր փաստեր են ի հայտ գալիս

Ըստ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի՝ սումգայիթյան ջարդերի մասին ավելի շատ բան է մեզ հայտնի, քան Բաքվի ջարդերի մասին:
«1988 թվականին դեռևս չէին հասկացել, որ պետք է թաքցնեն հետքերը: Նույնիսկ մահվան նկարագրությունների մեջ նշվում էր մահվան բուն պատճառը, իսկ Բաքվի ջարդերի դեպքում որպես մահվան պատճառ գրում էին ինչ-որ հիվանդություն»,- տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Մարինա Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով, Սումգայիթի հետ կապված եղել է հետաքննություն, կան տեսագրություններ, փաստաթղթեր, սակայն պետք է վերապահումներով մոտենալ այդ ամենին: Գրիգորյանն ասել է, որ իրենք դեռևս ստանում են նոր լուսանկարներ, փաստաղթղթեր, տեղեկություններ սումգայիթյան ոճրագործության մասին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ սումգայիթյան ջարդերի ժամանակ ադրբեջանցիների շրջանում դեռևս վախ կար, որ մասնակիցները կարող են պատժվել, իսկ Բաքվի դեպքերի ժամանակ հստակորեն գիտեին, որ ոչ ոք չի պատժվելու:
«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից: Նախագծի շրջանակում ստեղծվել է Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին հինգ լեզուներով վավերագրական ֆիլմերի շարք, ստեղծվել է Karabakhrecords կայքը, ինչպես նաև վերահրատարակվել և թարգմանվել են մի շարք գրքեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |