• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:06, 27 Փետրվար 2014

Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով գաղութ են տեղափոխել

Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով գաղութ են տեղափոխել

Պոլսահայ գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը «Թորբալը» բանտից տեղափոխվել է «Բուջա» խստացված ռեժիմով գաղութ:

Թուրքական  «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը անդրադարձել է Նիշանյանի տեղափոխության հարցին: Նա  նշել է , որ Նիշանյանը բանտապահին մեղադրել է գողության մեջ: Այդ առնչությամբ հետաքննություն է սկսվել, որից հետո Նիշանյանին տեղափոխել են  խիստցված ռեժիմով գաղութ: Կայքը նշում է, որ  այդ որոշումը  Նիշանյանին  պատժելու նպատակ է հետապնդում:

Այս որոշումը դժգոհություն է առաջացրել թուրք մտավորականների շրջանում: Ալի Նեսինը Նիշանյանի տեղափոխության մասին որոշումը նույնպես կապում է բանտապահի  կողմից գողության փաստի բացահայտման հետ: Նեսինը «Facebook» սոցիալական կայքում էջ է բացել, որտեղ պահանջում է անմիջապես վերջ դնել Նիշանյանի խոսքի, արտահայտվելու, աշխատելու և ուսումնասիրություններ կատարելու ազատությանը խոչընդոտող սահմանափակումներին և ճնշումներին:

Իսկ գրող Սաիթ Չեթինօղլուն,  իր մտահոգությունը հայտնելով Նիշանյանի կալանքի խստացման առնչությամբ, ընդգծել է, որ պետությունը, չնայած երկրում տիրող խառանշփոթին, չի մոռանում Սևան Նիշանյանի մասին և արդեն նրան աքսորել է ավելի խիստ ռեժիմով բանտ:

Կայքի փոխանցմամբ՝ Նիշանյանը փետրվարի 19-ին լրագրող Հասան Ջեմալին ուղղված նամակում հայտնել էր, որ բանտում  իր նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}