Հասարակական08:28, 01 Մարտ 2014
Էրդողանը և նորակառույց շան բունը` Մուսա Քարտի ծաղրանկարում

Թուրք անվանի ծաղրանկարիչ Մուսա Քարտն անդրադարձել է վերջին օրերին մեծ աղմուկ
բարձրացրած Թուրքիայի վարչապետի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու` Բիլալ Էրդողանի
հեռախոսազրույցների ձայնագրությունների թեմային: Կոռուպցիոն սկանդալի հետ կապվող
այդ ձայնագրություններում Էրդողանը որդուն հրահանգում է դրամական միջոցները
տեղափոխել այլ տեղ` ի պահ, իսկ երկրորդ ձայնագրությունում քննարկում է Սըթքի Այան անունով մի գործարարից 10 միլիոն դոլար կաշառք վերցնելու թեման:
Մուսա Քարթը թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» օրաթերթում հրապարակած իր ծաղրանկարում պատկերել է նորակառույց շան բուն, որի մոտ մուրճը ձեռքին կանգնած Թուրքիայի վարչապետը որդուն կարգադրում է.
«Վերջին օրենքն էլ է արդեն պատրաստ... Բիլալ, դա մեր դռան առաջ կդնես»:
Այս կերպ ծաղրանկարիչը փորձել է ցույց տալ օրենքներն իրենց անձնական շահերին հարմարեցնել ջանացող Էրդողանի և իր որդու մութ գործարքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |